Թիրախային կրակել են Երասխ համայնքի վրա. Արման Թաթոյան

Մոտ մեկ ժամ առաջ՝ հոկտեմբերի 16-ին ժամը 23-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը թիրախային կրակել են ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքի վրա: Կրակահերթերը եղել են նպատակային՝ քաղաքացիական տների ուղղությամբ: Այս մասին ֆեյսբուքում գրել է ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Գնդակոծությունից անմիջապես հրդեհվել է Երասխ համայնքի բնակչի 3-4 հազար հակ խոտի դեզը: Հրշեջների ժամանակին գալու շնորհիվ է կրակը մեկուսացվել, որ տների ուղղությամբ չտարածվի:

Սրանք ահաբեկչական հանցավոր արարքներ են: Այս սանձարձակությունները ադրբեջանական իշխանությունների թշնամանքի ու ֆաշիզմի քաղաքականության ուղիղ արդյունքն են:

Ադրբեջանական զինծառայողների համար ակնհայտ է, որ իրենք վնաս են տալիս գյուղացիներին, ոչնչացնում են նրանց գույքը, խախտում են նրանց կյանքի ու սեփականության իրավունքը, խաթարում են խաղաղ կյանքն ու անվտանգությունը:

Այս արարքը ևս մեկ անգամ հիմնավորում է, որ պետք կատարվի է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 2021թ. սեպտեմբերի 27-ի թիվ 2391 (2021) բանաձևի անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու պահանջը», – գրել է Արման Թաթոյանը

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մահացել է Վանո Սիրադեղյանը

Հաջորդը

Հայաստանի 9 համայնքում ՏԻՄ ընտրություններ են անցկացվում

Առնչվող նյութեր
Դիտել

ԱՄՆ դեսպանը խոսել է ԱՄՆ-ից ՀՀ-ին պատվաստանյութերի նվիրատվության հնարավորությունների մասին

ՀՀ առոջղապահության նախարարը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ։ Հանդիպման օրակարգում հայ-ամերիկյան գործակցությունն էր` համավարակի հաղթահարման…
Դիտել

Բաքվի դատարանը հայ ռազմագերիների մասով որոշում է կայացրել

Ադրբեջանական դատարանը ավարտել է շինծու մեղադրանքներով հարուցված քրեական գործերով 14 հայ ռազմագերիների դատավարությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share