Հողերը հանձնելով գուցե կփրկեի հազարավոր կյանքեր. Նիկոլ Փաշինյան

44-օրյա պատերազմում ի սկզբանե ընդունել է իմ մեղքն ու պատասխանատվությունը թե պատերազմի, թե պարտության համար, բայց չեմ ընդունել ու չեմ ընդունելու մեղադրանքները, որ ինձ հասցեագրում են ընդդիմադիրները 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո՝ մեղադրելով հողեր հանձնելու, այդպիսով նաև դավաճանության համար: Այս մասին այսօր ազգային ժողովում հայտարարեց, վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, թե վերջերս տված հարցազրույցներից մեկում ակնարկել է, որ եթե իրեն ուզում են օբյեկտիվ մեղադրանք վերագրել, իրեն պետք է մեղադրել ոչ թե հողեր հանձնելու, այլ պետք է մեղադրել հողեր չհանձնելու համար:

«Ես, այո, ուզում եմ խոստովանել՝ հնարավոր է, որ մեղավոր եմ դրանում, մեղավոր եմ, որ 2018-2019 թվականներին մեր հանրության առաջ չեմ կանգնել ու չեմ բարձրաձայնել, որ մեր բոլոր բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք յոթ հայտնի շրջանն ու իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը: Մեղավոր եմ, որ մեր ժողովրդին չեմ ասել, որ միջազգային հանրությունը միանշանակորեն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ակնկալում է, որ մենք էլ ճանաչենք, ակնկալում է, որ Ղարաբաղից հեռացած ադրբեջանցիները լիարժեք ներգրավված լինեն Լեռնային Ղարաբաղի ապագայի որոշման ու կառավարման հարցերում, մեղավոր եմ, որ հստակ ու աներկբա չեմ ասել, որ առաջարկվող մեզ համար անընդունելի սցենարները ընդունելի չեն եղել Ադրբեջանի համար ու միջազգային հանրության ներկայացուցիչները մեզ երբեմն հստակ, երբեմն դիվանագիտական եղանակով ասում էին, որ այդ ամենը հայկական կողմից ընդունվելու դեպքում դեռ պետք է համոզել Ադրբեջանին, որ նա ընդունի. այս ամենը պարտավոր էի մանրամասն ներկայացնել մեր ժողովրդին, սա չանելն է իմ իրական մեղքը, հանձնելով գուցե կփրկեի հազարավոր կյանքեր, իսկ չհանձնելով, փաստորեն, հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձա», – ասաց վարչապետ Փաշինյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Համապատասխան պաշտոնյաները պետք է աշխատեն ադրբեջանական կողմի հետ. Նիկոլ Փաշինյան

Հաջորդը

Լաչինի միջանցքում որևէ կարգի ստուգման գործառույթ նախատեսված չէ. Նիկոլ Փաշինյան

Առնչվող նյութեր
Դիտել

Բրիտանական դեսպանության հայտարարությունը Հարավային Կովկասում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության մասին

Բրիտանական դեսպանության հայտարարությունը Հարավային Կովկասում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության մասին. Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տարիներ շարունակ չափազանց…
Դիտել

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուի հետ

Նոյեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ:…
Դիտել

Մասնակի փլուզում «Սուրմալու» առևտրի կենտրոնում (թարմացված)

Սեպտեմբերի 21-ին, ժամը 17:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի վնասված շինությունը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share