Հուլիսի 14-ը կապիտան Սոս Էլբակյանի հիշատակի օրն է

2020 թ. հուլիսի 14-ին Տավուշում հակառակորդի սադրիչ գործողությունների հետևանքով սկսված ռազմական բախման ընթացքում զոհվեց կապիտան, զորամասի հրետանու շտաբի պետ-հրետանու պետի տեղակալ Սոս Էլբակյանը։

Կապիտանը Շիրակի մարզի Մարմաշեն համայնքից էր, 7 տարի ծառայում էր Տավուշի սահմանապահ զորամասում, սպասում էր այլ զորամաս տեղափոխման հրամանին, երբ սկսվեցին մարտական գործողությունները։

Կապիտան էլբակյանի ղեկավարությամբ հրետանավարները փայլուն կերպով կատարեցին իրենց խնդիրը, նրա հմուտ գործողությունների արդյունքում՝ հրետանային մարտկոցների ճիշտ, նպատակային կրակով ճնշվել են հակառակորդի ականանետային մարտկոցների կրակները, ավերվել է ՀԴԿ-ն՝ ոչնչացնելով գրոհող հակառակորդի կենդանի ուժը։ 

Չկարողանալով հասնել առավելության ցամաքային զորքերի միջոցով՝ հակառակորդը սկսել է կիրառել անօդաչու սարքեր, որոնց հարվածից էլ հուլիսի 14-ին զոհվել է կապիտան Էլբակյանը՝ իր կյանքի գնով անառիկ պահելով Տավուշը։

Սոս Էլբակյանը հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով։ 

Հուլիսի 14-ին մարտերի ընթացքում զոհվել են նաև մայոր Գարուշ Համբարձումյանը և ժամկետային զինծառայողներ՝ կրտսեր սերժանտ Սմբատ Գաբրիելյանը և Գրիշա Մաթևոսյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԵՊԲՀ հիվանդանոցային համալիրներում ամփոփել են ինքնագլոր վարելու հետևանքով գրանցված վնասվածքները

Հաջորդը

Էդվարդ Ասրյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ

Առնչվող նյութեր
Դիտել

Վարչապետի աշխատակազմի ծառայողական մեքենաների թիվը նվազել է

Վարչապետի աշխատակազմի ծառայողական մեքենաների թիվը նվազել է. հայտարարել է աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: «2020 թվականին աշխատակազմում եղել է…
Դիտել

Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհի աշխատանքները կմեկնարկեն օգոստոսին

ՀՀ տարարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան հայտնում են, որ Մ-12/-Տեղ-Կոռնիձոր ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքները կմեկնարկեն…
Դիտել

Մեկ օրում առողջացել է 433 քաղաքացի, մահացել է՝ 18-ը

Հայաստանի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է, որ Հայաստանում մարտի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share