Արցախյան հակամարտության գոտում գտնվող ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները հումանիտար ակցիա են իրականացրել և սնունդ տրամադրել Ստեփանակերտի թիվ 1 գիշերօթիկ դպրոցի երեխաներին:
Միջոցառումների ընթացքում կազմակերպվել և անցկացվել է «Երիտասարդ խոհարար» մրցույթը, որին մասնակցում էին Արցախի հեռավոր շրջաններում բնակվող անապահով և ցածր եկամուտ ունեցող ընտանիքների հաշմանդամություն ունեցող երեխաները: Գիշերօթիկ դպրոցի սաները մրցում էին խմորից տնական կարկանդակներ թխելու խոհարարական արվեստում:
Ժյուրիում ռուս խաղաղապահները վերցրել են նմուշ և գնահատել խոհարարական արտադրանքի տեսքն ու համը, ինչպես նաև երիտասարդ խոհարարների թիմային աշխատանքը դրանց պատրաստման ընթացքում:
Նաև, մարդասիրական ակցիայի շրջանակներում, ռուս խաղաղապահները շուրջ 1 տոննա հումանիտար օգնություն են նվիրել գիշերօթիկ դպրոցին, ներառյալ մանկական խաղալիքներ, գրքեր, գրենական պիտույքներ, խոհանոցային և սննդամթերքի հավաքածուներ: