Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը վերադարձել է 1 ոսկե և 1 բրոնզե մեդալով

«Զվարթնոց» օդանավակայանում այս գիշեր դիմավորել են Հայաստանի հունահռոմեական ոճի  ըմբշամարտի հավաքականին, որը Սերբիայում մասնակցում էր աշխարհի առաջնությանը:

Աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին, բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանին և հավաքականի մյուս անդամներին դիմավորել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը, Հայաստանի օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչները, նաև մարզասերներն ու ըմբիշների հարազատները:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ծաղկե դափնիներ է հանձնել Արթուր Ալեքսանյանին և Մալխաս Ամոյանին՝ շնորհավորելով նրանց գրանցած վերջին հաջողության առթիվ:

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Սերբիայում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությանը մասնակցել է 8 մարզիկով և 1 ոսկե ու 1 բրոնզե մեդալ նվաճել: Թիմն առաջին անգամ էր հանդես գալիս Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ:

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Սերբիայում ընթացող ԱԱ-ում պայքարի են դուրս եկել ազատոճային ըմբիշները:

Հայաստանի ներկայացուցիչ, 70 կգ քաշային Արման Անդրեասյանը հանդես է գալու 1/8 եզրափակչում, իսկ 79 կգ քաշային Արման Ավագյանը պայքարը սկսելու է 1/16 եզրափակչից, որտեղ գոտեմարտելու է Կանադայի ներկայացուցիչ Ադամ Թոմսոնի հետ:

Ազատոճայիններն աշխարհի առաջնությանը մասնակցում են 6 ըմբիշով: Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել նաև Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ) և Հրայր Ալիխանյանը (74 կգ):

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սուրեն Պապիկյանն ընդունել է Տոյվո Կլաարին

Հաջորդը

ԿԽՄԿ-ն կապի մեջ է Ադրբեջանի հարձակման հետևանքով գերեվարված հայ զինծառայողների ընտանիքների հետ

Առնչվող նյութեր
Դիտել

Լեմկինի ինստիտուտը դատապարտել է Ալիևի ցեղասպանական հռետորաբանությունը

Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը մեծապես մտահոգված է ցեղասպանական հռետորաբանությամբ, որն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օգտագործել է իր վերջին…
Դիտել

Ռազմական տեղաշարժերը չդեմարկացված սահմանների մոտ անպատասխանատու և սադրիչ քայլեր են. Ջեյք Սալիվան

Ամերիկայի միացյալ նահագների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և…
Դիտել

Արթուր Թովմասյանը՝ ցեղասպանությունների կանխարգելման օրվա առիթով հրապարակել է ԱՀ ԱԺ առաջարկությունը

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը դեկտեմբերի 9-ի՝ ՄԱԿ-ի կողմից հաստատված ցեղասպանությունների կանխարգելման և դատապարտման օրվա առիթով հրապարակել…
Դիտել

Իրանը պատրաստ է Թուրքմենստանից սվոփով գազ փոխադրել Հայաստան. Ջավադ Օջի

Իրանի նավթի նախարար Ջավադ Օջին հայտարարել է, որ երկիրը պատրաստ է թուրքմենական գազը Հայաստան փոխադրել սվոփ համակարգի միջոցով:…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share