Հունվարի 1-ից սկսած ծնված ամեն երրորդ և հաջորդ երեխան կստանա ամսական 50 հազար դրամ աջակցություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց, որ Հայաստանում 2022-ի հունվարի 1-ից սկսած ծնված ամեն երրորդ և հաջորդ երեխան պետության կողմից կստանա ամսական 50 հազար դրամ աջակցություն՝ մինչև 6 տարեկանը: 

«2022-ի բյուջեն լուծելու է բազմաթիվ կարևորագույն խնդիրներ: Մեր նախընտրական խոստման համաձայն՝ 2022-ի հունվարի 1-ին և դրանից հետո նոր ծնված յուրաքանչյուր 3-րդ և հաջորդ երեխայի ՀՀ կառավարությունը կաջակցի ամիսը 50 հազար դրամ ֆինանսական աջակցությամբ ձևով, և այդ աջակցությունը կշարունակվի մինչև երեխայի 6 տարեկանը լրանալը: Այս ծրագիրը մեկնարկում է»,-ասել է Փաշինյանը:

Վարչապետի խոսքով այս աջակցությունը նոր կազմավորվող ընտանիքների համար կլինի լուրջ աջակցություն:

«Սակայն հեռու ենք այն մտքից, թե 2022-ի պետբյուջեն կլուծի մեր առաջ ծառացած  բոլոր խնդիրները: և, ըստ այդմ, բազմաթիվ, այդ թվում՝ սոցիալական խնդիրներ մնալու են դեռ չլուծված»,-նշել է Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը աղքատության և սոցիալական պաշտպանության խնդիրներն արմատապես լուծելու համար կարեւոր է համարել ամուր տնտեսական և անվտանգային հիմքերը:

«Մենք վստահ ենք, որ կառավարության ծրագիրն ունենալու է հաջող իրագործում՝ ապահովելու ՀՀ քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը և արժանապատիվ կյանքը»,-հայտարարել է Փաշինյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Գիտության ֆինանսավորումը կավելանա ավելի քան 83 տոկոսով

Հաջորդը

Մահվան ելքով վրաերթ Երևանի Սեբաստիա փողոցում. հարուցվել է քրեական գործ

Առնչվող նյութեր
Դիտել

Տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով:…
Դիտել

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված չէ. ԱՄՆ դեսպան

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հունվարի 31-ին ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share