ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի ուսանողներն ահազանգում են


ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի ուսանողների նախաձեռնող խմբի հայտարարությունը.

«Հարգելի՛ գործընկերներ,
Դուք հրավիրվում եք մասնակցելու Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի՝ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի փակման հետ կապված հանրային քննարկմանը, որը տեղի կունենա ս/թ փետրվարի 26-ին, ժամը՝ 12։30, ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում, հասցեն՝ Վայոց ձորի մարզ, ք․ Եղեգնաձոր, Վայքի 4։
Մենք կարևորում ենք յուրաքանչյուր շահագրգիռ կողմի ներդրումն ու աջակցությունը այս չափազանց կարևոր խնդրի լուծման համար։
Կանխավ շնորհակալություն մասնակցության համար։

Տեղեկատվություն.

«Հայաստանի Պետական Տնտեսագիտական համալսարանի» պետական ոչ առևտրային կազմակերպության գիտական խորհրդի որոշման համաձայն՝ 2021-2022 ուսումնական տարվա ընդունելության արդյունքների մասին որոշման 8-րդ կետի 2022-2023 թվականի ուսումնական տարվանից սկսած մասնաճյուղում որևէ կրթաձևում ընդունելություն չի կազմակերպվելու։ Հիշեցնենք, որ Կառավարության N1510-Ն (20 դեկտեմբեր 2007թվական) որոշմամբ տարածքների համաչափ զարգացման և կրթությունը ֆիզիկապես և սոցիալապես մատչելի դարձնելու գաղափարի համատեքստում՝ Վայոց ձոր մարզի Եղեգնաձոր քաղաքում հիմնադրվել է Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի պետական ոչ առևտրային կազմակերպության Եղեգնաձորի մասնաճյուղը (այսուհետ ՀՊՏՀ Եղեգնաձորի մ/ճ)։

Վերջինս իր գործունեության 14 տարիների վիճակագրությամբ տվել է 583 շրջանավարտ, իսկ այս պահին ուսանողների թիվը 250 է՝ ինչպես առկա, այնպես էլ հեռակա ուսուցմամբ բաժիններում։ Մասնաճյուղի շրջանավարտների ավելի քան 80%-ը արժանապատիվ աշխատանք է գտել մարզում՝ պետական, տեղական ինքնակառավարման, մասնավոր, հատվածներում՝ բանկային և ապահովագրական, պաշտպանության, զբոսաշրջային, հասարակական և բազմաթիվ այլ ոլորտներում։
Գիտական խորհրդի որոշումը անհանգստության մեծ ալիք է բարձրացրել ինչպես ներկա ուսանողների, այնպես էլ մարզի բնակչության, մասնաճյուղի նախկին ուսանողների, ապագա դիմորդների, աշխատակազմի, համայնքների բնակչության շրջանում։

Վայոց ձորում, որն այս պահին ունի մոտ 50000 բնակչություն, ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղից զատ, որևէ այլ բարձրագույն պետական կրթական հաստատություն չի գործում։ Արցախյան երկրորդ պատերազմից հետո մարզի սահմանամերձ բնակավայրերի թիվն ավելացավ՝ Նախիջևանից բացի սահմանակից դառնալով նաև Քարվաճառին։

Սոցիալ-տնտեսական, աշխարհաքաղաքական այս ծանր իրավիճակում մասնաճյուղի գործունեության կազմակերպումն ու դրա կայունության ապահովումը օրհասական խնդիր է, քանի որ վերջինիս գործունեության դադարեցումը նշանակում է զրկել մարզի երիտասարդներին կրթություն ստանալու հնարավորությունից և խորացնել տարածքային ոչ համաչափ զարգացումը, ինչն առանց այն էլ Հայաստանի մեծագույն խնդիրներից մեկն է։ Այդ որոշումը կհանգեցնի միգրացիայի աճին, կավելանա ուսանող ունեցող ընտանիքների սոցիալական բեռը և, վերջապես, ուղղակի ազդեցություն կունենա մարզի և մասնավորապես մարզկենտրոն Եղեգնաձորի տնտեսական վիճակի վրա։

Վստահեցնում ենք, որ մարզում համալսարանի առկայությունը ռազմավարական նշանակություն ունի, այն փոփոխություն է բերել ոչ միայն երիտասարդների կյանքում, այլև էապես փոխել է մշակութային, հասարակական, երիտասարդական կյանքը մարզում։
Այս պահին մասնաճյուղն ունի բավարար շենքային պայմաններ, միջազգային կազմակերպությունների և անհատ բարերարների աջակցությամբ վերանորոգված, պատշաճ կահավորված և տեխնիկապես հագեցված լսարաններ, գրադարան, համակարգչային կենտրոն, բացօթյա լսարան, գեղեցիկ ձևավորված շրջակա միջավայր։

Մենք համոզված ենք, որ ճիշտ ռազմավարության մշակման և կառավարչական ճիշտ որոշումների և քայլերի արդյունքում մասնաճյուղը ոչ միայն կպահպանվի, այլև կհզորանա և կմեծացնի իր ազդեցությունը մարզի կրթական, տնտեսական և հասարակական կյանքում։

Հարգանքով և լավագույն ակնկալինքներով՝
ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի ուսանողների նախաձեռնող խումբ
»

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Խստորեն դատապարտում ենք շինծու և հակահայ նկատառումներով թելադրված քրեական հետապնդումները. ՀՀ ԱԳՆ

Հաջորդը

Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է. ՊՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Նոր պահանջների ներկայացումը կարող է ուղղված լինել իրավիճակի միայն սրացմանը․ Արարատ Միրզոյան

Լաչինի միջանցքի փակումը նոյեմբերի 9-ի հայտարարության կոպտագույն  խախտում է։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար…
Դիտել

Վարչապետին ներկայացվել է Արտաքին գործերի նախարարության 2022թ. կատարողականը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արտաքին գործերի նախարարություն՝ գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր…
Դիտել

Հայաստանում պիտանելիության ժամկետն ավարտվելու պատճառով խոտանվել են AstraZeneca և Moderna-ի որոշ խմբաքանակներ

Հայաստանում պիտանելիության ժամկետն ավարտվելու պատճառով խոտանվել են կորոնավիրուսի դեմ AstraZeneca և Moderna պատվաստանյութերի որոշ խմբաքանակներ: Այս մասին հայտնել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share