ՀՊՏՀ-ում բացվել է 44-օրյա պատերազմում զոհված ուսանող-հերոսների լսարան

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետում բացվել է Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված ուսանողներին նվիրված լսարան, որը կրում է Արցախի հերոս Դավիթ Գրիգորյանի անունը։

Լսարանի բացմանը ներկա են եղել հերոսների ծնողները, հարազատները և կուրսընկերները։

ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը ողջույնի խոսքում ասաց, որ Տնտեսագիտական համալսարանը պատերազմում կորցրել է իր որդիներին, որոնց հիշում է, հիշելու է ու երբեք բացակա չի դնի…

«Մենք այսօր ապրում ենք նրանց շնորհիվ։ Շնորհակալ եմ ձեզ, սիրելի՛ ծնողներ, որ մեր ազգին նման հերոս-զավակներ եք պարգևել։ Մեր խոնարհումը ձեզ և իմացեք, որ բուհը միշտ ձեր կողքին է՝ պատրաստ աջակցելու»,-ասաց Դիանա Գալոյանը։

Հիշատակի ու մեծարման խոսքեր հնչեցրին նաև ՀՊՏՀ ուսանողները, դասախոսները, ելույթ ունեցան հերոսների ծնողները, հարազատները։

Ցերեկույթը շարունակվեց ՀՊՏՀ դահլիճում՝ «Իմ անուշ տղա» պիեսի բեմադրությամբ, որի առաջնախաղը կայացել էր հունիսի 16-ին։ ՀՊՏՀ ռեկտորի խորհրդական, դոցենտ Լիլիթ Դադայանը, ում ջանքերով կյանքի կոչվեց բուհի ղեկավարության նախաձեռնությունը՝ բուհում ստեղծել հերոսներին նվիրված լսարան, վստահեցրեց, որ զոհված ուսանողների հիշատակը վառ պահելու առաքելությունը մշտապես ՀՊՏՀ ուշադրության կենտրոնում է, և լսարանի բացման նախաձեռնությունը ևս դրան է միտված եւ այս նախաձեռնությունը երիտասարդության շրջանում հայրենասիրական դաստիարակության խթան կհանդիսանա։

ՀՊՏՀ հերոս Գոռ Անդրեասյանի մայրը՝ Նորա Հարությունյանն ասաց, որ հատուկ մեծարման ցերեկույթին ներկա գտնվելու համար է Կապանից եկել Երևան։ «Վիշտը խորն է, մխիթարություն չունի, սակայն տեսնելը, որ մեր զավակներին հիշում են, փոքր-ինչ թեթևացնում է ցավը»,-ասաց նա:

Հերոս Արման Մալխասյանի եղբայր, ՀՊՏՀ ուսանող, պատերազմի մասնակից Արթուր Մալխասյանի խոսքով՝ պետք է նմանօրինակ միջոցառումներ հաճախակի կազմակերպվեն։

«Այնտեղ, որտեղ կա իմ հերոս եղբայրը, մեծ արժեք կա։ Այս լսարանն էլ այդ վայրերից մեկը կդառնա։ Եվ, իհարկե, կյանքը շարունակվում է, պետք է ապրել, ուրախություններն էլ պետք է տոնել, սակայն որպես պատերազմի մասնակից և հերոսի եղբայր՝ հորդորում եմ մեր ժողովրդին՝ երբեք չմոռանալ, որ տղաները հանուն մեզ զոհվեցին, միշտ վառ պահել նրանց հիշատակը», ասաց նա։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Խաչատուրովն ազատվեց պաշտոնից

Հաջորդը

Հայտնաբերվել է եւս երկու աճյուն

Առնչվող նյութեր
Դիտել

Այսօր Ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի օրն է

ՀՀ զինված ուժերի տոնացույցում հուլիսի 8-ը նշվում է որպես Ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի օր:Ռազմական անվտանգության ապահովման բնագավառում…
Դիտել

Բելգիան հանդես Է գալիս ԵՄ-ում ամբողջ գազի, այլ ոչ միայն ռուսական գազի գների առավելակետի օգտին

Բելգիան համաձայն չԷ միայն ՌԴ-ից ստացվող գազի գների սահմանափակմանը, քանի որ դա «զուտ քաղաքական» որոշում Է, անհրաժետ Է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share