Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը Կահիրեում ընթացող գնդակային հրաձգության աշխարհի առաջնությունում 5-րդ հորիզոնականն է զբաղեցրել և Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել:

Հայ մարզուհին օդամղիչ ատրճանակ, 10 մ. 60 կրակոց վարժությունում, խոցելով 582 միավոր, 109 մասնակիցների պայքարում 7-րդ հորիզոնականով անցել է եզրափակիչ փուլ: Եզրափակչում արդեն նա բարելավել է դիրքերն ու հավաքելով 200.9 միավոր՝ ելույթն ավարտել 5-րդ հորիզոնականում:

Կարապետյանը Հայաստանի հավաքականի առաջին մարզիկն է, որն արդեն Փարիզ-2024-ի ուղեգիր է ապահովել: Հայ մարզուհին հանդես է եկել նաև Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերում:

Հրաձգության Հայաստանի հավաքականը 3 մարզիկով է մասնակցում գնդակային հրաձգության աշխարհի առաջնությանը։

Ատրճանակ ձևում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Բենիկ Խլղաթյանը, խոցելով 576 միավոր, գրավել է 34-րդ հորիզոնականը, իսկ հրացան ձևում Հայաստանը ներկայացնող Հրաչ Բաբայանը, խոցելով 625.3 միավոր, գրավել է 47-րդ հորիզոնականը:

Գնդակային հրաձգության աշխարհի առաջնությունն անցկացվում է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում հոկտեմբերի 15-ից 25-ը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանական ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Հաջորդը

ԼՂ առաջին պատերազմի հետևանքով 777 անհետ կորած հայ կա. ՀՀ վարչապետ

Առնչվող նյութեր
Դիտել

Քրեակատարողական հիմնարկներում տեսակցությունները նորից կթույլատրվեն

Այսօր՝ հունվարի 20-ին, ՀՀ Կառավարության նիստում որոշում կայացվեց վերացնել ազատությունից զրկված անձանց հետ տեսակցությունների արգելքը:Նախագծի ընդունմամբ ՀՀ Արդարադատության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share