Հրաչյա Սարգսյանը ստանձնեց Երևանի քաղաքապետի պաշտոնը

Այսօր Երևանի ավագանու հանդիսավոր նիստում տեղի ունեցավ Երևանի 13-րդ քաղաքապետի՝ Հրաչյա Սարգսյանի երդմնակալության արարողությունը։ Արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը,  Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Հրաչյա Սարգսյանը երդվեց քաղաքապետի լիազորություններն իրականացնելու ընթացքում պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, Երևանի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել Երևանի քաղաքապետի լիազորությունները, ծառայել Երևանի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների:

Երդման պաշտոնական մասից հետո նրան հանձնվեց Երևանի քաղաքապետի խորհրդանիշ լանջաշղթան։

Հրայա Սարգսյանը նշեց, որ մեծ պատասխանատվություն է ստանձնել ավելի քան 2800-ամյա Երևանի քաղաքապետի պաշտոնը:

«Մեր առջև ծառացած են բազում խնդիրներ, որոնք արդյունավետ ու հիմնարար լուծումների կարիք ունեն և որոնց ճշգրիտ լուծումներից է կախված մեր մայրաքաղաք Երևանի կայուն զարգացումը: 2018 թվականի ընտրություններից ի վեր ծավալուն աշխատանքներ են իրականացվել, որոնք թիմային աշխատանքի արդյունք են: Մեր նպատակն է, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի հիման վրա, համագործակցելով նաև «Բարգավաճ Հայաստան» և «Լույս» ընդդիմադիր խմբակցությունների հետ, իրականացնել հավակնոտ, բայց իրատեսական ծրագրերը: Քաղաքի կառավարումը և ենթակառուցվածքների զարգացումը համակարգային մոտեցման անհրաժեշտություն ունեն և պետք է հիմնված լինեն արդյունավետ կառավարման, նորարարական մոտեցումների և ամենօրյա նվիրված աշխատանքի վրա»,- հայտարարեց նորընտիր քաղաքապետ Սարգսյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացների առաջին հանդիպումն առայժմ նշանակված չէ․ Նիկոլ Փաշինյան

Հաջորդը

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է Ստեփանակերտի իր գործընկերոջ հետ

Առնչվող նյութեր
Դիտել

«Զորքերը հայելային հետ քաշելու» Կառավարության առաջարկը կործանարար է. Արման Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը կարծիքով «Զորքերը հայելային հետ քաշելու» Կառավարության առաջարկը կործանարար է Հայաստանի ու Արցախի անվտանգության…
Դիտել

ՊՆ-ն հերքում է Բաքվի հաղորդագրությունը

Հայաստանի ՊՆ տեղեկացնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, շարունակելով սահմանային իրադրության վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու գործելաոճը, հանդես է եկել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share