Հրապարակվել են Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախնական ցուցակները

Հայաստանի ոստիկանությունը տեղեկացնում է, որ ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետում հրապարակվել են 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախնական ցուցակները:

Ցուցակները փակցվել են ընտրական տեղամասերում: Դրանք տեղադրվել են նաև ՀՀ ոստիկանության www.police.am պաշտոնական կայքում՝ ներբեռնելու հնարավորությամբ:

Ընտրողների ցուցակներին ծանոթանալու ժամանակ անճշտություններ հայտնաբերելիս (այդ թվում՝ դիմողի անձին չվերաբերող) մինչև 2021 թվականի հունիսի 10-ը դրանք վերացնելու համար կարող եք դիմել լիազոր մարմնին՝ տարածքային անձնագրային ծառայություն կամ անձնագրային և վիզաների վարչություն:

Լիազոր մարմինը դիմումն ստանալուց հետո 5 օրվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան մինչև հունիսի 11-ը, բավարար հիմքերի առկայության դեպքում ընտրողների ցուցակում կկատարի անհրաժեշտ փոփոխություններ կամ ուղղումներ՝ այդ մասին գրավոր տեղեկացնելով դիմողին:

Տեղեկացվում է նաև, որ ընտրացուցակների ճշգրտման, անճշտությունների վերաբերյալ հաղորդումներ ընդունելու նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գործում է «Թեժ գիծ» ծառայություն` 011-37-02-36 հեռախոսահամարով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ամերիկյան ռազմական ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Ճապոնիայում

Հաջորդը

Կսրբագրվի՞ անցյալը, Կունենա՛նք ապագա․Սարգիս Զորանյան

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանն այցելել է Սյունիքի մարզի անցակետեր

Հոկտեմբերի 28-ին ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ՆԳ նախարարի տեղակալ-ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը և ոստիկանության զորքերի…
Դիտել

Կյանքից հեռացել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին

86 տարեկան հասակում կյանքից հեռացել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով la Repubblica…
Դիտել

Ալիևը Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը «պատմական սխալ» է անվանել

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել են Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ԱՄՆ նախագահ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share