ՀՖՖ-ն Պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգա ստեղծելու առաջարկ է արել

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես դիմել է ակումբներին Պրոֆեսիոնալ Ֆուտբոլի Լիգայի ստեղծման շուրջ քննարկումներ ծավալելու առաջարկով: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ կայքը։

Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ակտիվորեն աշխատել է Պրոֆեսիոնալ Ֆուտբոլի Լիգայի ստեղծման ուղղությամբ՝ հարցի վերաբերյալ բազմաթիվ քննարկումներ անցկացնելով իր միջազգային գործընկերների հետ։ Շահագրգիռ քննարկումների եւ փորձի փոխանակման արդյունքում ՀՖՖ-ն մշակել է Հայաստանի Պրոֆեսիոնալ Ֆուտբոլի Լիգայի (ՀՊՖԼ) կանոնադրության եւ «ՀՖՖ-ՀՊՖԼ» փոխըմբռնման հուշագրի նախնական աշխատանքային տարբերակներ, որոնք այսօր ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն ուղարկել է ակումբներին:

Նշված փաստաթղթերը կազմվել են ՀՖՖ անձնակազմի եւ ՖԻՖԱի գործակցության արդյունքում:

Աշխատանքների ընթացքում ՀՖՖ-ն գործակցել է նաև Ղազախստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Բելգիայի պրոֆեսիոնալ լիգաների հետ։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խնդրել է բոլոր ակումբներին մեկամսյա ժամկետում ուսումնասիրել փաստաթղթերը, որից հետո ՀՖՖ-ում հանդիպում կկազմակերպվի բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ՝ քննարկելու առաջարկները, դիտողությունները եւ հետագա քայլերը։

 Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան ակնկալում է ակումբների նախաձեռնողական մասնակցությունը փաստաթղթերի  վերլուծության եւ հետագա քննարկումների փուլերում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱՄՆ-ն հեռանում է Աֆղանստանից

Հաջորդը

Գլխավոր դատախազը առաջարկել է պատերազմի մասնակիցների համար ընդլայնել հոգեկան առողջության պահպանմանն ուղղված ծառայությունների տրամադրումը

Առնչվող նյութեր
Դիտել

Գիշերը ծավալվել է ինտենսիվ փոխհրաձգություն, որը տևել է շուրջ երկու ժամ.ՊՆ

Օգոստոսի 29-ին, ժամը 00։20-ից սկսած, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share