Ձերբակալվել են ժամկետային զինծառայողներ

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ ՀՀ տարբեր զորամասերի ժամկետային զինծառայողներ` շարքայիններ Հ.Ո.-ն և Վ.Վ.-ն, իրենց տրամադրված հերթական արձակուրդի ժամկետը լրանալուց հետո հայտարարել են, որ չեն ցանկանում վերադառնալ իրենց ծառայության վայրեր և հրաժարվել են զինվորական ծառայության առանձին պարտականությունները կատարելուց, որը զուգորդվել է դրանց չկատարմամբ:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում` 2021թ. հոկտեմբերի 1-ին, Հ.Ո.-ն և Վ.Վ.-ն ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել են:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նոտարիատը ՀՀ ամենակայացած ինստիտուտներից է․ Կարեն Անդրեասյան

Հաջորդը

Գործ ունենք քրիստոնեության նկատմամբ բացահայտ ատելության հետ. Արման Թաթոյան

Առնչվող նյութեր
Դիտել

Շահումյանի շրջանը Լեռնային Ղարաբաղի անբաժանելի մասն է. Արցախի ԱԳՆ

Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ԱՀ Շահումյանի շրջանի օկուպացիայի 29-րդ տարելիցի կապակցությամբ։ «Այս օրերին լրանում է Արցախի Հանրապետության…
Դիտել

ՀԱՊԿ պաշտպանության նախարարները ռազմատեխնիկական համագործակցության փաստաթղթեր կստորագրեն

ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարները Մինսկում կքննարկեն ռազմական անվտանգությանը սպառնացող վտանգներն ու ճգնաժամային արձագանքման բարելավումը․ այս մասին հայտարարել է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share