Ձյուն, մառախուղ, մերկասառույց. ինչ վիճակ է ճանապարհներին

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ ապրիլի 1-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Թալինի, Աշոցքի, Սպիտակի, Սևանի,  Ճամբարակի, Տավուշի, Նոյեմբերյանի, Մարտունիի, Վարդենիսի, Եղեգնաձորի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում և Տիգրանաշենի ոլորաններում ձյուն է տեղում, իսկ Իջևանի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Ապարանի, Ախուրյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Մաստարա-Լանջիկ, Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է։

Մեղրիի, Աշտարակի և Դիլիջանի տրածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-60 մետր։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ 

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախում Ադրբեջանը խախտել է հրադադարը. կիրառել է նռնականետ.ՊԲ

Հաջորդը

Ստուգողականի գնահատականը

Առնչվող նյութեր
Դիտել

Երևանի մետրոպոլիտենի մեքենավարները գործադուլ են սկսել

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարանների դռները փակ են։ Մետրոպոլիտենի մեքենայավարներն առավոտյան ժամը 06:00-ից գործադուլ են սկսել՝պահանջելով…
Դիտել

Հայաստանի վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարությունը

Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը համակարծիք են, որ տարածաշրջանում վաղուց սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա: Երկու պետությունները…
Դիտել

Ովքեր կարող են ընդգրկվել գերիների և անհետ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի կազմում

«ՀՀ վարչապետի 2022 թվականի հոկտեմբերի 20-ի «Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share