Ձնամաքրման աշխատանքներին ներգրավված է 58 միավոր տեխնիկա

Մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթանում են ձնամաքրման աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանից։

Հունվարի 20 -ին սկսված ձյան տեղումներին զուգահեռ մայրաքաղաքի վարչական շրջաններում գիշերվանից մեկնարկել և ընթանում են ձնամաքրման աշխատանքներ: Ավելի բարձրադիր վարչական շրջաններում, որտեղ ձյան տեղումները ավելի վաղ էին սկսվել, գործընթացը սկսվել էր նախորդ օրվանից:

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը աշխատանքներում ներգրավել է 58 միավոր տեխնիկա: Ձնամաքրմանը հետ մեկտեղ քաղաքի փողոցները մշակվում են աղ ու ավազի խառնուրդով: Անանցանելի փողոցներ մայրաքաղաքում չկան: Զուգահեռաբար ընթանում են մայթերի, բակային տարածքների, անցումների մաքրման աշխատանքները:

Գլխավոր ու երկրորդական փողոցների ձնամաքրումից հետո աշխատանքները կշարունակվեն վարչական շրջանների ներքին փողոցներում: Նշենք նաև, որ Երևանի ավագանու համապատասխան որոշման համաձայն, մայրաքաղաքում գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգումը, իսկ ձմռան ամիսներին ձնամաքրումը պարտավոր են ապահովել տնտեսվարող սուբյեկտները:

Հիշեցնենք նաև, որ վթարներից խուսափելու և ճանապարհային անվտանգությունն ապահովելու նպատակով պարտադիր պայման է ձմեռային անվադողերով երթևեկելը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհները դժվարանցանելի են. ԱԻՆ

Հաջորդը

Քրեակատարողական հիմնարկներում տեսակցությունները նորից կթույլատրվեն

Առնչվող նյութեր
Դիտել

Ֆրանսիայի կառավարությունը պատրաստվում է Ռուսաստանից գազի մատակարարումների ամբողջական դադարեցմանը. Reuters

Ֆրանսիայի կառավարությունը պատրաստվում է Ռուսաստանից գազի մատակարարումների ամբողջական դադարեցմանը, հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Բրունո Լը Մերը։ Այս…
Դիտել

Խուլիգանության գործով երկու ցուցարի մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և…
Դիտել

Վիրավորում ստացած 7 քաղաքացիական անձանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական հրետակոծության հետևանքով վիրավորում ստացած 7 քաղաքացիական անձանցից 4-ը ժամը 12:00 դրությամբ շարունակում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share