Ղրղզստանի ՊՆ-ն առաջարկել է Տաջիկստանի հետ սահմանի խնդրահարույց հատվածներում ՀԱՊԿ զորախումբ տեղակայել

Ղրղզստանի պաշտպանության նախարար Բակտիբեկ Բեքբոլոտովը մեկնաբանել է հոկտեմբերի 4-ին Բիշքեկում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ իր հանդիպումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ազատություն» ռադիոկայանի Բիշքեկի ծառայությունը, հոկտեմբերի 19-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում նա հայտարարել է, որ Զասի հետ քննարկել է ղրղզա-տաջիկական սահմանին տիրող իրավիճակը:

«Վերջերս հանդիպել եմ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ Ես նրան ասացի, որ Ղրղզստանի և Տաջիկստանի միջև խաղաղություն չի լինի, քանի որ ղրղզներն ունեն իրենց ճշմարտությունը, իսկ տաջիկները՝ իրենց։ Մեր միջև պետք է կանգնի երրորդ դատավորը, օրինակ ՝ ՀԱՊԿ-ից, ՀԱՊԿ փոքր զորախումբն իր առաջադրանքներով՝ վերահսկի հրադադարի ռեժիմը և հեռացնի պետական սահմանից ծանր սպառազինությունը։ Եթե նրանք լուծեն այս երկու հարցերը, ապա կարելի է սկսել քննարկել ղրղզա-տաջիկական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման քաղաքական խնդիրները», – ասել է Բեքբոլոտովը։

Միևնույն ժամանակ, պաշտպանության նախարարը Ղրղզստանի քաղաքացիներին կոչ է արել զերծ մնալ բանակին քննադատելուց, քանի որ քաղաքացիների որոշ հայտարարությունները օգնում են «ապակառուցողական ուժերին»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

15 նոր տրոլեյբուսները շուտով կհասնեն մայրաքաղաք

Հաջորդը

Փոլ Կրեկորյանն ընտրվել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ

Առնչվող նյութեր
Դիտել

Տեղի են ունեցել Խորհրդարանական լսումներ` «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրներ» թեմայով

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը նոյեմբերի 25-ին անցկացրել է խորհրդարանական լսումներ` «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրներ» թեմայով: Լսումներին  մասնակցել են…
Դիտել

Իսրայելում հայերի շրջանում զոհեր եւ վիրավորներ չկան (տեսանյութ)

Իսրայելում իրավիճակը արդեն մի քանի օր շարունակ մնում է լարված։ Ռազմական բախումները Իսրայելի եւ ՀԱՄԱՍ խմբավորման միջեւ շարունակվում…
Դիտել

Աննա Վարդապետյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է ՌԴ դատախազության համալսարան

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորած պատվիրակությունը, Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակում, դեկտեմբերի 9-ին եղել է նաև…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share