Ճանապարհային ոստիկանության հայտարարությունը

Ավելի քան տասը օր գործող ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար 5000 (հինգ հազար) դրամի չափով տուգանք նախատեսող վարչական տույժ նշանակելու մասին որոշումների և դրանց վերաբերյալ ներկայացվող դիմումների ուսումնասիրությունից պարզվել է, որ բազմաթիվ են դեպքերը, երբ վարչական տույժի են ենթարկվել այն տրանսպորտային միջոցների սեփականատերերը, որոնք ԱՊՊԱ պայմանագիր կնքելուց հետո փոխարինել են տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերը, սակայն ԱՊՊԱ պայմանագրում այդ փոփոխությունը չեն կատարել։

Չնայած համապատասխան հիմնավորումները ներկայացնելուց հետո նշված վարչական ակտերը բեկանվում են, սակայն ստեղծված իրավիճակում անհարմարություններից խուսափելու համար տրանսպորտային միջոցների սեփականատերերին հորդորում ենք տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշերի փոխարինման դեպքում դիմել ապահովագրական ընկերություն՝ գործող ԱՊՊԱ պայմանագրում համապատասխան փոփոխություն կատարելու համար։

Ճանապաարհային ոստիկանություն

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Դավիթ Տոնոյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ

Հաջորդը

Արման Թաթոյանն աշխատակազմով մեկնել է Սյունիք

Առնչվող նյութեր
Դիտել

Շնորհակալություն Տոտո․ Իտալիայում հրաժեշտ են տվել աշխարհահռչակ եգահանին

Իտալիայում հրաժեշտ են տվել հայտնի երգիչ Տոտո Կուտունյոյին Կուտունյոյի երգերը ինչպիսիք են «L’Italiano», «Solo noi», «Buona notte», «Serenata»…
Դիտել

Անկախ դժվարություններից՝ ես երբևէ չեմ ներկայացել զոհի կարգավիճակով․ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում մինչև հիմա իմ պաշտոնավարումը ոչ թե որևէ մեկի կամ որևէ քաղաքական ուժի ձեռքբերումն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share