Ճանապարհը երկու դեպքում կարող է բացվել․ Արման Եղոյան

ՀՀ ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը կարևորում է այն հանգամանքը, որ Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը ադրբեջանցիների  կողմից փակելու հարցը միջազգայնացվել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում քննարկման արդյունքում, հիմա ամբողջ աշխարհը տեղյակ է հարցից: Եղոյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով ՄԱԿ-ի ԱԽ նիստում Լաչինի միջանցքի իրավիճակը քննարկելուն: Պատգամավորը նշեց՝  միայն հնչած ելույթներով հարցը չի ավարտվում, այդ խոսքն ունենում է ազդեցություն: Այդ երկրները վարում են այնպիսի քաղաքականություն, որը համահունչ է այդ ելույթներին՝ այս կամ այն չափով, իսկ դա ազդում է իրավիճակի վրա:

«Հաշվի առնելով երեկվա ելույթների հարաբերակցությունը՝ կարծում եմ, որ կա հավանականություն, որ ճանապարհը կբացվի: Կարևոր է, որ հարցը մտավ միջազգային օրակարգ, կարևոր է, որ այնտեղ հնչեցին ձևակերպումներ, որոնք Ադրբեջանը ոչ մի կերպ չէր ցանկանա, որ հնչեին, և այդ մասին իրենք ասացին: Կարևորը, որ հարցը միջազգայնացվեց: Այսինքն՝ ամբողջ աշխարհը հիմա տեղյակ է այս հարցից: Միայն այդ տեղեկացվածությունն արդեն իսկ գործիք է՝ «գետնի վրա» իրավիճակը կամ լավացնելու, կամ դեպի ավելի վատը չտանելու»,-ասաց Եղոյանը:

Իսկ, թե ո՞ր դեպքում ադրբեջանցիները կբացեն Լաչինի միջանցքը՝ պատգամավորն ընդգծեց. «Ճանապարհը երկու դեպքում կարող է բացվել՝ կամ, երբ փակողների պահանջներն իրականացվեն կամ, երբ փակողները տեսնեն, որ իրենց պահանջներն իրականացնել չի ստացվում և անհնար է պահանջել այդ պահանջների իրականացում: Իմ կարծիքով՝ մենք պետք է առաջ շարժվենք երկրորդ տարբերակով: Առաջին տարբերակով մենք ուղղակի շարժվելու տեղ չունենք»,-ասաց Եղոյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Անահիտ Ավանեսյանը ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է Արցախում առողջապահական ճգնաժամի վտանգները կանխելու հնարավորությունները

Հաջորդը

Human Rights Watch-ը՝ Լաչինի ճանապարհի մասին

Առնչվող նյութեր
Դիտել

Քննարկվել են գինեգործության ոլորտի զարգացման հեռանկարները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացած խորհրդակցության շրջանակում քննարկվել են գինեգործության ոլորտի զարգացման հեռանկարները: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրել…
Դիտել

Նիկոլ Փաշինյանը Գերմանիա այցն ավարտել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցն ավարտել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հանդիպմամբ: Իր խոսքի…
Դիտել

Հրապարակվել է Վեդի համայնքի ընտրությունների նախնական արդյունքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Վեդի համայնքի համամասնական ընտրությունների նախնական արդյունքները։ Քվարկությանը մասնակցել է 23378 ընտրող, որը կազմում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share