Ճապոնիայի կառավարող կուսակցությունը դադարեցնում Է նախընտրական արշավն Աբեի դեմ մահափորձի պատճառով

Ճապոնիայի կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը (ԼԴԿ) իր բոլոր թեկնածուներին խնդրել Է դադարեցնել ամբողջ գործունեությունն ընտրաշավի շրջանակներում նախկին վարչապետ Սինձո Աբեի դեմ կատարված մահափորձի ֆոնին: Այդ մասն ՏԱՍՍ-ին հաղորդել Է իրադրությանը ծանոթ մի աղբյուր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մասնավորապես, ԼԴԿ-ն իր բոլոր թեկնածուներին խնդրել Է այս պահին հրաժարվել ցանկացած փողոցային ելույթներից: Աբեի դեմ մահափորձը կատարվել Է հենց նման միջոցառումներից մեկի ընթացքում: Միեւնույն ժամանակ, ինչպես ՏԱՍՍ-ին հաղորդել են երկրի վարչական գործերի եւ հաղորդակցությունների նախարարությունում, որն ընտրությունների կազմակերպման եւ անցկացման  պատասխանատուն Է, Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատի ընտությունների անցկացման ժամկետները, որոնք պլանավորված են հուլիսի 10-ին, չեն փոխվել նախկին վարչապետ Աբերի դեմ մահափորձից հետո:

Աբեի դեմ մահափորձը տեղի Է ունեցել ուրբաթ օրը տեղական ժամանակով կեսօրին մոտ, երբ նա ճառով հանդես Էր գալիս Նարա քաղաքում հուլիսի 10-ին կայանալիք խորհրդարանի վերին պալատի ընտրություններից առաջ ընտրարշավի շրջանակներում: 41-ամյա ճապոնացի Տեցույա Յամագամին երկու անգամ կրակել Է նրա թիկունքին: Աբեն հոսպիտալացվել Է կրծքի եւ պարանոցի վերքերով: Արտակարգ ծառայություններում ՏԱՍՍ-ին հայտնել են, որ Աբեն գտնվում Է «սրտի եւ թոքերի կանգի վիճակում», բայց նրա մահը հաստատված չԷ: Հարձակվողը ձերբակալված Է, նրա դրդապատճառները հայտնի չեն: Հաղորդվում Է, որ ավելի վաղ նա ծառայել Է Ճապոնիայի ռազմածովային ուժերում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից 8-ը

Հաջորդը

Հուլիսի 11-13-ը ջերմաստիճանը կհասնի +39... +41 աստիճանի

Առնչվող նյութեր
Դիտել

Սերժ Սարգսյանը հաստատում է խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու վերաբերյալ ՀՀ առաջին նախագահի առաջարկի մերժումը

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակն արձագանքնել է Լեւոն Տեր-Պետրոսյանի այսօրվա հրապարակմանը․ «Արձագանքելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի…
Դիտել

ՀՀ նախագահը և ՌԱԿ ատենապետը քննարկել են Հայաստանում և Սփյուռքում առկա մարտահրավերների հաղթահարման հարցեր

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության ատենապետ Միքայել Խարապեանի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության…
Դիտել

«Չի բացառվում՝ 100 մլրդ-ից ավել ստվերային շրջանառություն դուրս բերվի». Բադասյան

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, թե առաջիկայում կլինեն նոր բացահայտումներ։ Նրա խոսքով՝ արդեն առգրավված…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share