ՃՏՊ Աբովյան քաղաքում. հինգ մարդ մահացել է

Փետրվարի 20-ին, ժամը 20:03-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի «Հանրապետական Հակատուբերկուլոզային Դիսպանսեր» ՓԲԸ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ բախվել են «Opel Vectra» (վարորդ՝ Վ. Կ.), «BMW» և «VAZ-2106» մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Վ. Ն.-ին (ծնված 2007 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ, այնուհետև՝ տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, և «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել վարորդի և 4 ուղևորի դիերը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պեկին 2022. Նորվեգիան մեդալների քանակով առաջինն է

Հաջորդը

Արցախում՝ խարդախությամբ պետությունից խոշոր գումար հափշտակած անձը ներգրավվել է որպես մեղադրյալ

Առնչվող նյութեր
Դիտել

Ռուբեն Վարդանյանը հրատապ խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանն այսօր հրատապ խորհրդակցություն է հրավիրել Հայաստանից Արցախ գազամատակարարումը Ադրբեջանի…
Դիտել

Սուրիկ Խաչատրյանի որդու գործով նախաքննությունն ավարտվել է

Ավարտվել է Գորիս քաղաքում Տ.Խաչատրյանի կողմից հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և խուլիգանական դրդումներով մեկ անձի մարմնական վնասվածք հասցնելու…
Դիտել

ՊԵԿ-ն ամփոփել է STAPl ծրագրի արդյունքները

Ավարտվել է Պետական եկամուտների կոմիտեի և Համաշխարհային բանկիհամատեղ նախաձեռնությամբ իրականացված «Աջակցություն վարչարարության և քաղաքականության առաջնորդմանը» (STAPL) ծրագիրը, որը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share