ՃՏՊ Բերդ-Իջևան ավտոճանապարհին․ կա տուժած

Դեկտեմբերի 20-ին, ժամը 10։48-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պառավաքար-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Բերդ-Իջևան ավտոճանապարհի 30-րդ կմ-ի մոտակայքում «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է․ Վ․, ծնված 1985 թ.) ավտոճանապարհի երթևեկելի հատվածում շրջվել է․ վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդին դուրս բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Բերդ քաղաքի ԲԿ, որտեղ նրա վիճակը գնահատվել է ծանր։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախում տեղի է ունեցել օպերատիվ շտաբի նիստը

Հաջորդը

Անտարբերությունը կարիքավոր մարդկանց հանդեպ չարիք է

Առնչվող նյութեր
Դիտել

Կշարունակենք խրախուսել երկխոսությունը ԱՄՆ Պետդեպը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

ԱՄՆ պետքարտուղարությունը կարևորում է Երևանի ու Բաքվի միջև բաց երկխոսությունն՝ առաջընթաց գրանցելու համար՝ ի պատասխան «Ամերիկայի Ձայնի» հայկական…
Դիտել

Մեկնարկել է հանրային մուլտիպլեքսում սփռվող հեռուստաալիքների վերադասավորման գործընթացը

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունը տեղեկացնում է, որ «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share