ՃՏՊ Էջմիածին-Երևան ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած

Ապրիլի 25-ին, ժամը 01:28-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Էջմիածին քաղաք տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «Opel Zafira» (վարորդ՝ Հ․ Ե․, ծնված 1987 թ․) և «Hyundai Sonata» (վարորդ՝ Գ․ Ա․, ծնված 1992 թ․) մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, Գ․ Ա․-ն հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ մահացել է։

Փրկարարները Հ․ Ե․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս նույնպես հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Թուրքիայի ԱԳՆ-ն ամբողջովին մերժում է ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

Հաջորդը

Հայոց Ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ կողմից ունի ուրույն կարեւորություն․ Գարեգին Բ

Առնչվող նյութեր
Դիտել

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ երկրում հրդեհի հետևանքով մարդկային զոհերի և վիրավորների…
Դիտել

Վահրամ Դումանյանը՝ նախագահի խորհրդական

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով, ՀՀ ԿԳՄՍ նախկին նախարար Վահրամ Դումանյանը նշանակվել է Նախագահի խորհրդական։ «Հիմք ընդունելով Սահմանադրության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share