ՃՏՊ Մուշավան թաղամասի մոտակայքում

Հունիսի 26-ին, ժամը 08։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի կամրջից դեպի Մուշավան թաղամաս տանող ճանապարհահատվածին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնություն: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ «Lada» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դ․ Ս․, ծնված 1994 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և հայտնվել հարակից ձորակը։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից և հոսպիտալացվել «Սրբ. Գր.Լուսավորիչ» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նիկոլ Փաշինյանը կպատասխանի ԶԼՄ-ների հարցերին

Հաջորդը

ՀՀ տարածքում ավտոճանապարհները անցանելի են

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարողանում համաձայնության գալ սկզբունքային հարցերի շուրջ. ԱԳ փոխնախարար

ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանն այսօր անդրադարձել է խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի հետ բանակցություններին՝ ներկայացնելով Ադրբեջանի հետ տարաձայնությունները։ Ըստ…
Դիտել

Գրիգոր Մինասյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գրիգոր Մինասյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը 2009-2010 թվականներին աշխատել է…
Դիտել

Տեղի է ունեցել Կապսի ջրամբարի հիմնարկեքի արարողությունը

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր մասնակցել է Գերմանիայի ֆինանսական համագործակցությամբ KFW բանկի վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share