ՄԱԿ-ի ԱԽ-ն փաստաթուղթ առայժմ չի ընդունվել․ Արարատ Միրզոյան

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հրատապ նիստում սեպտեմբերի 15-ին տեղի ունեցած քննարկման արդյունքներով փաստաթուղթ առայժմ չի ընդունվել, բայց այդ փաստը որևէ կերպ չպետք է նսեմացնի տեղի ունեցած քննարկման կարևորությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին կառավարության նիստում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

Նրա խոսքով`  քննարկմանը մասնակցող երկրների ճնշող մեծամասնությունը ընդգծել է ուժի կիրառման անթույլատրելիությունը, Հայաստանի սուվերեն տարածքի անձեռնմխելիությունը, բազմիցս օգտագործվել է «ագրեսիա» եզրույթը:

«Շատ հստակ ընկալում կա, որ սա  ներխուժում, ագրեսիա է Հայաստանի տարածքի նկատմամբ,  որ թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքները, որ ներխուժողը պետք է վերադառնա ելման դիրքեր: Խոսք է եղել նաև ԼՂ հակամարտության մասին:  Ադրբեջանի ղեկավարության թեզը, որով նրանք փորձում են շրջանառել, որ ԼՂ հիմնախնդիր չկա, ԼՂ չկա, երեկ իր համարժեք հակառակ արձագանքը ստացավ միջազգային հանրության կողմից»,-ասաց նա:

Միրզոյանը նշեց, որ պետք է շարունակել աշխատանքներն այս ուղղությամբ: «Գնահատանքի խոսքեր եմ ուզում ասել այն երկրներին, ովքեր դադարել են այլևս հավասարության նշան դնել ագրեսորի և ագրեսիայի թիրախի միջև, բայց նաև պետք է խոստովանեմ, որ առանձին երկրների կամ երկրի դեպքում ունեինք  մի փոքր ավելի ակնկալիքներ, բայց գաղտնիք չէ, որ դրանք չարդարացան»,-հավելեց նա:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«ԱՄՆ պետքարտուղարը անձամբ է ներգրավված խաղաղության հաստատման գործում». Նեդ Փրայս

Հաջորդը

Կեչուտի ջրամբար երկու արկ է ընկել, վնասվել է ճոպանուղին․ ԱԻ նախարարը՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքների մասին

Առնչվող նյութեր
Դիտել

Իրանը նաև չի ընդունի որևէ աշխարհաքաղաքական փոփոխություն տարածաշրջանում․ Իրանի ԱԳՆ

Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին ճեպազրույցում ի թիվս այլնի անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաև ՀՀ ինքնիշխան տարածքում…
Դիտել

Միրզոյանն ու Լավրովը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին տեղեկացրել է սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ…
Դիտել

Մեր առաջիկա անելիքների առանցքը ձևակերպված է մեր երկրի Սահմանադրության նախաբանում. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ուղերձը Սահմանադրության օրվա կապակցությամբ։ «Սիրելի հայրենակիցներ, սիրելի ժողովուրդ, շնորհավորում եմ բոլորիս հուլիսի 5-ի՝…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share