ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը գումարել է արտահերթ նիստ Հայաստանի դիմումի համաձայն

Սեպտեմբերի 15-ին Ֆրանսիայի նախագահությամբ տեղի է ունեցել ՄԱԿ ԱԽ արտահերթ հանդիպում, որը հրավիրվել էր Հայաստանի դիմումի համաձայն:

Հանդիպմանն իր ելույթում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի սանձազերծած վերջին լայնածավալ ագրեսիան և դրա հետևանքները՝ Անվտանգության խորհրդի անդամների ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի և առկա պայմանավորվածությունների ներքո իր պարտավորությունների կոպիտ խախտումների վրա։ Այդ առնչությամբ ՀՀ մշտական ներկայացուցիչն անդրադարձել է Հայաստանի տարածքի օկուպացիային, ծանր զինատեսակների կիրառմամբ քաղաքացիական բնակավայրերի, մասնավորապես՝ Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի ու Սոթքի հրետակոծությանը, ինչը հանգեցրել է բազմաթիվ զոհերի և ավերածությունների, ինչպես նաև միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտմամբ Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների գերեվարմանը:

Անդրադառնալով 2021թ. մայիսից ի վեր Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի ու 2020թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթների խախտմամբ Հայաստանի տարածքների նկատմամբ ուժի կիրառմանն՝ ընդգծվել է, որ վերջին հարձակումներն ի ցույց են դնում, որ պատասխանատվության ենթարկելու պատշաճ միջոցների բացակայության պարագայում ագրեսիվ քաղաքականությունը կարող է շարունակվել և ավելի ընդլայնվել։

ՀՀ մշտական ներկայացուցիչը նշել է, որ Ադրբեջանի ագրեսիան իրականացվել է ընթացող բանակցությունների լույսի ներքո և ի հեճուկս տարածաշրջանում խաղաղություն հաստատելու նպատակով տարբեր ձևաչափերում գործադրվող ջանքերին:

Դեսպան Մարգարյանն ընդգծել է ԱԽ կողմից միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման իր մանդատի իրացման անհրաժեշտությունը, և դիմելով անդամ երկրներին՝ կարևորել

  1. ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի դատապարտումը
  2. պահանջը՝ անհապաղ և առանց նախապայմանների դուրս բերելու Ադրբեջանի զորքերը Հայաստանի տարածքից և զերծ մնալու ագրեսիայի հետագա գործողություններից
  3. ՄԱԿ Կանոնադրության, Հելսինկիի եզրափակիչ ակտի և եռակողմ հայտարարությունների ներքո իր պարտավորությունների հանձնառության լիակատար պահպանումը
  4. ներգրավումը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում բոլոր հարցերի հասցեագրմանը, այդ թվում՝ կարգավիճակի հարցի հանգուցալուծմանը
  5. բոլոր հայ ռազմագերիներին անհապաղ հայրենադարձման կոչը։
Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել ՄԹ Եվրոպայի հարցերով պետնախարարի հետ

Հաջորդը

ՀԱՊԿ Միացյալ շտաբի օպերատիվ խումբը ժամանել է Հայաստան

Առնչվող նյութեր
Դիտել

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ն ամփոփում է 2021 թվականի աշխատանքները

2021 թվականին լրացավ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեության 10 տարին։«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները 2021…
Դիտել

Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը դրական քայլ կատարեցին հանդիպելով Թբիլիսիում. Բլինքեն

Հուլիսի 16-ին Թբիլիսում Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հյուրընկալությամբ տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի…
Դիտել

Արցախում բեռնատարը բախվել է Ասկերանի երթուղային ավտոբուսին․ կա 9 տուժած

Նոյեմբերի 12-ին ժամը 09:22-ին ՆԳՆ ոստիկանության ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում, միաժամանակ ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում…
Դիտել

Փաշինյանը ներկայացրել է իր տեսակետը սահմանի, անվտանգության եւ Արցախի հարցերի վերաբերյալ

Նիկոլ Փաշինյանը Եղվարդում նախընտրական քարոզարշավի շրջանակներում խոսել է Հայաստանի անվտանգության ապահովման իր պատկերացումներից։ Նա նշել է, որ առաջինը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share