Մահվան ելքով պատահարներ Կոտայքի և Արագածոտնի մարզերում

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ պարզելու 2022թ. հունվարի 9-ին Երևան-Սևան ավտոճանապարհի 43-րդ կմ հատվածում տեղի ունեցած մահվան ելքով ավտոպատահարի հանգամանքները:

Ըստ նախնական տվյալների՝ հիշյալ վայրում «Վազ 21074» մակնիշի ավտոմեքենայի վարորդը` դեպի Սևան ընթանալիս, բախվել է ճանապարհի աջ կողմում կայանված «Հյունդայի Ջենեսիս» մակնիշի ավտոմեքենային, որի հետևանքով «Վազ 21074» ավտոմեքենայի  վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն, իսկ նրա ուղևորուհին տեղում մահացել է:

Նշանակվել է դիակի դատաբժշկական  փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է: 

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ Օհանավան-Արտաշավան միջհամայնքային ավտոճանապարհին տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով՝ 2022թ. հունվարի 8-ին` ժամը 12:00-ի սահմաններում, 12-ամյա պատանին իր վարած «Վազ 21214» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել, ինչի հետևանքով տեղում մահացել է:

Քրեական գործով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Կատարվում է նախաքննություն:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Քննարկվել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի նախագիծը

Հաջորդը

Բիչախչյանը փոխեց ակումբը

Առնչվող նյութեր
Դիտել

Սյունիք գործուղված բժիշկները բուժօգնություն են տրամադրել 725 քաղաքացու

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Կոռնիձորում տեղակայված հումանիտար կայանում և Գորիս քաղաքում շուրջօրյա գործում են առաջին բժշկական…
Դիտել

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել փոքրիկ ստեղծագործողների ցուցահանդես

Հանրապետության նախագահի նստավայրում հյուրընկալվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի…
Դիտել

Լիճքի հանքի շահագործման վերաբերյալ հանրային լսումները տապալվեցին

Այսօր մեղրեցիները փակել են համայնքապետարանի շենքի մուտքը․ նրանք դեմ են Լիճքի հանքի շահագործմանը։ Մեղրեցիների հետ հանդիպման ժամանակ  համայնքապետ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share