Մամուլի ազատությունն այն կարևորագույն արժեքն է, որը պետք է պահպանենք ու զարգացնենք. Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ.

«Սիրելի լրագրողներ, գործընկերներ,

Շնորհավորում եմ բոլորիս Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ: Հայաստանի կառավարությունը մեծապես կարևորում է ազատ մամուլի դերը երկրի զարգացման, ժողովրդավարության ամրապնդման, հանրային վերահսկողության ապահովման գործում:

Վստահ եմ՝ մեր երկրում մամուլը երբեք չի եղել այնքան ազատ, որքան վերջին երեք տարիների ընթացքում, ինչն իրենց զեկույցներում արձանագրել են նաև միջազգային  կազմակերպությունները: «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսով 2019 թվականին մեր երկիրը 2018-ի համեմատ առաջընթաց էր գրանցել 19 կետով՝ զբաղեցնելով 61-րդ հորիզոնականը: 2020-ին պահպանել էինք մեր դիրքերը, 2021-ին՝ 2 կետով հետ նահաջնել, ինչը մեծապես պայմանավորված է կորոնավիրուսի համավարակի ու պատերազմի հետևանքով սահմանված որոշակի սահմանափակումներով: Այնուհանդերձ, Հայաստանը շարունակում է մնալ հետխորհրդային տարածքի ամենաազատ մամուլ ունեցող պետություններից մեկը:

Համոզված եմ՝ առաջիկայումն մեր երկիրը շարունակելու է առաջընթացը:   Առանձնակի կարևոր եմ համարում մամուլի ներկայացուցիչների կողմից օբյեկտիվ գործունեության ապահովումը, հանրությանը լիարժեք ու բազմակողմանի տեղեկատվություն ներկայացնելը: Կորոնավիրուսի համավարակի ու պատերազմի ճգնաժամերը ցույց տվեցին այս խնդիրների ապահովման կարևորությունն ու անհրաժեշտությունը:

Մամուլի ազատությունն այն կարևորագույն արժեքն է, որը պետք է պահպանենք ու զարգացնենք: Կեցցե՛ ազատ մամուլը, կեցցե՛ ազատ լրագրողը»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վարանդայում հայտնաբերվել է եւս մեկ աճյուն

Հաջորդը

Շփման գծի ամբողջ երկայնքով կայուն իրավիճակը պահպանվել է․ՊՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Բաքուն և Երևանը պայմանավորվել են սկզբունքային կետերի շուրջ. Թուրքիայի ԱԳՆ

«Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի սկզբունքային կետերի շուրջ։ ՄՆացել է դրանք կյանքի կոչել»,- այդ մասին…
Դիտել

Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին ավտովթար է տեղի ունեցել. կա զոհ

Հուլիսի 18-ին, ժամը 00:41-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share