ՄԱՄ 31-րդ Գլխավոր ասամբլեային կմասնակցեն նաև հայ աստղագետները

100 տարի առաջ՝ 1922թ-ի մայիսի 2-10-ը, Հռոմում կայացավ Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) 1-ին Գլխավոր ասամբլեան։ Ներկա էին 33 աստղագիտության պատվիրակություններ Բելգիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից։ Գիտաժողովների և ուսումնասիրությունների արդյունքում որոշվեց սահմանել 32 աշխատանքային հանձնաժողով, որոնք կներգրավեն աստղագիտության որևէ ճյուղում ակտիվ ասղագետների։

ՄԱՄ Գլխավոր ասամբլեաներն անցկացվում են յուրաքանչյուր 3 տարին մեկ և տևում են մոտ 2 շաբաթ։ Դրանք հայտնի են իրենց գիտական հարուստ ծրագրերով։

ՄԱՄ 31-րդ Գլխավոր ասամբլեան կկայանա այս տարի օգոստոսի 2-11-ը։ Այն նախատեսված էր 2021թ-ին, սակայն Քովիդ-19-ի պատճառով հետաձգվել է։

Ասամբլեային կմասնակցեն նաև Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) տնօրեն Արեգ Միքայելյանը և այլ գիտաշխատողներ։ Ակտիվ լինելով նաև միջազգային հարթակներում՝ ԲԱ-ն ՄԱՄ Գլխավոր ասամբլեաներին է սկսել մասնակցել դեռևս 1952 թվականից։

2022թ-ի Գլխավոր ասամբլեայի համար հաստատվել է 7 գիտաժողով և 9 թեմատիկ խորհրդակցություն։ Գիտաժողովները ՄԱՄ կարևորագույն գիտական հանդիպումներ են, որոնք նպատակ են հետապնդում զարգացնելու աստղագիտությունը՝ զբաղվելով ժամանակի ծառացած հարցերի ուսումնասիրմամբ։ Իսկ թեմատիկ խորհրդակցությունների ժամանակ ՄԱՄ անդամներին են ներկայացնում գիտական թեմաներ՝ նպատակ ունենալով առաջ քաշել նոր գիտական ոլորտներ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արձանագրվել է շահութահարկի շուրջ 32.9 մլրդ դրամ աճ.ՊԵԿ

Հաջորդը

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը սենատոր Բոբ Մենենդեսի հետ

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախի ՄԻՊ-ը նամակ է հղել «Google» ընկերությանը

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը նամակ է հղել «Գուգլ» ընկերությանը՝ հորդորելով չտրվել ադրբեջանական սադրանքներին, անտեսել Ադրբեջանի…
Դիտել

«Սալուտեմ» ամսագրի 1-ամյակի միջոցառումն ու հյուրերը (լուսանկարներ)

Սաքսոֆոնային երաժշտություն, հմայիչ կանայք ու զրույցներ առողջության մասին. առիթը «Սալուտեմ» ամսագրի 1-ամյակն էր: Օրերս առողջ ապրելակերպի ամսագիրը, որի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share