Մայիսմեկյան ցույցեր եւ բախումներ Եվրոպայում եւ Թուրքիայում

Եվրոպական մի քանի երկրներում տեղի են ուցել մայիսմեկյան տոնին նվիրված ակցիաներ։ Որոշ երկրներում դրանք վերածվել են բախումների իրավապահների հետ։

Մայիսմեկյան տոնին մոտ հարյուր հազար մարդ է մասնակցել Իսպանիայում։ Ակտիվիստների երթն անցել է Մադրիդի կենտրոնով, այս մասին տեղեկացրել է РИА Новости-ն:

Աշխատանքի օրվան նվիրված ակցիային մասնակցել են Իսպանիայի մի քանի նախարարներ, ինչպես նաև երկրի փոխվարչապետ Կարմեն Կալվոն:

Մադրիդի տարբեր հատվածներում ակցիաներն անցկացվել են իրավապահների ներկայությամբ: Իսպանիայում կորոնավիրուսի համավարակի պատճառով կարանտինից և խիստ սահմանափակումներից հետո արհմիությունները մայիսի մեկին առաջին անգամ են դուրս գալիս փողոց:

Իսկ Ֆրանսիայի մայրաքաղաքում մայիսմեկյան ավանդական ակցիան, որը մեկնարկել է Հանրապետության հրապարակից, վերածվել է բախումների։

Ակցիային մասնակցել են արհմիությունների, երիտասարդական կազմակերպությունների, սոցիալիստական և կոմունիստական կուսակցությունների ներկայացուցիչներ, նաև «Դեղին բաճկոնավորներ» շարժման համակիրներ:

Ակցիայի սկզբից ակտիվիստները շշեր են նետել կարգուկանոնն ապահովող իրավապահների ուղղությամբ: Ոստիկանները բերման են ենթարկել 17 մարդու:

Ոստիկանությունը նաեւ արցունքաբեր գազ է կիրառել։

Թուրքիայում նույնպես մասյիսմեկյան ցույցերը հանգիստ չեն անցել։ Ստամբուլում Թուրքիայի քաղաքացիները փորձել են նշել մայիսմեկյան տոնը, որը, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, երկրի իշխանություններն արգելել էին:

Ցույցերի ժամանակ ձերբակալվել է մոտ 100 ակտիվիստ, որոնք փորձել են մոտենալ Թաքսիմ հրապարակին և քաղաքի մյուս հանրային վայրերին: Իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել։

Ձերբակալություններ են եղել նաև Անկարայում: Թուրքիայի մայրաքաղաքում ձերբակալվել է առնվազն 11 ակտիվիստ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՄԻՊ-ը՝ սոցիալական ցանցերում որոշ պաշտոնյաների վարքի հարցով, դիմել է ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Հաջորդը

Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել.ՊՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Զախարովան՝ Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական համագործակցության մասին

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմատեխնիկական սերտ համագործակցության…
Դիտել

Ադրբեջանը թարմացրել է զոհերի ցանկը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա հարձակման հետևանքով իր կրած կորուստների թարմացված ցանկը, որում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share