Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր մտահոգությունն է հայտնում մայիսի 27-ի առավոտյան Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում` ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում, ադրբեջանական զինծառայողների կողմից ՀՀ ԶՈՒ վեց զինծառայողի շրջափակման և գերեվարման առնչությամբ, ինչին հաջորդեց նաև նվաստացուցիչ պատկերների հրապարակումը համացանցում։Խստորեն դատապարտելի է Ադրբեջանի իշխանությունների նման վարքագիծը, որը ոտնահարում է միջազգային իրավունքի դրույթները, հակասում արարչապատվեր մարդասիրության համամարդկային ընկալումներին։

Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի և Սյունիքի հատվածներում տեղ գտնող իրադարձությունները ոտնձգություն են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և մեր ժողովրդի խաղաղ ու անվտանգ կյանքի իրավունքի հանդեպ։ Նմանօրինակ սադրիչ գործողություններն ի ցույց են դնում Ադրբեջանի ռազմատենչ իրական միտումները՝ վտանգելով տարածաշրջանում խաղաղության վերականգնման և կայունության հաստատման ուղղությամբ ներդրվող բազմակողմանի ջանքերը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կոչ է անում միջազգային հանրությանը և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային ատյաններին քայլեր ձեռնարկելու՝ հայ զինծառայողներին ու մնացյալ ռազմագերիներին ազատ արձակելու և կանխելու նորանոր անցանկալի զարգացումները տարածաշրջանում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ իշխանություններից պահանջում ենք անհապաղ իրականացնել հետևյալ քայլերը․ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն

Հաջորդը

Հայ զինծառայողները գտնվել են Հայաստանի Հանրապետության տարածքում․ՊՆ-ն քարտեզ է հրապարակել

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը սենատոր Բոբ Մենենդեսի հետ

Մայիսի 5-ին ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների…
Դիտել

Մարտական գործողությունների ինտենսիվությունը նվազել է. ՀՀ վարչապետ

Ադրբեջանական կողմի սադրանքի հետևանքով սկսված մարտական գործողությունների ինտենսիվությունը նվազել է:  Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ…
Դիտել

Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ նիստ անցկացնելու հայց է ներկայացրել Զապորոժիեի ԱԷԿ-ում ստեղծված իրավիճակի շուրջ

Ռուսաստանի Դաշնությունը Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ սեպտեմբերի 6-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ անցկացնելու հայց է ներկայացրել:…
Դիտել

Լեհահայերի գանձարան մշտական ցուցահանդեսի բացումը Վարշավայում

Դեկտեմբերի 2-ին Fundacja Kultury i Dziedzictwa Ormian Polskich Լեհաստանի հայերի մշակույթի եւ ժառանգության հիմնադրամում տեղի է ունեցել «Լեհահայերի գանձարան» ցուցահանդեսի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share