Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին դեկտեմբերի 3-ին նշում է հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը։ 

Դեռևս 2015 թ.-ին առաքյալների տոնը Գարեգին Բ Կաթողիկոսի սրբատառ կոնդակով հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր։ 

Տոնի առիթով Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ընթացքում տաճար կբերվի Սուրբ Էջմիածնում պահվող համաքրիստոնեական սրբությունը` Սուրբ Գեղարդը։

Սուրբ Պատարագը կմատուցվի 10:30-ին: Սրբազան մասունքը հավատացյալների երկրպագության համար մատուռ-մկրտարանում կմնա մինչև 18։00–ն։

Դեկտեմբերի 2-ին, ժամը 17։30 երեկոյան ժամերգության ընթացքում Մայր Աթոռի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կկատարվի նախատոնակ, որի ընթացքում դուրս կբերվեն Սուրբ Թադեոսի և Սուրբ Բարդուղիմեոսի մասունքները։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Տրանսպորտային միջոցների մաքսային գործառնությունները կարող են իրականացվել նաև այլ մաքսատուն-վարչություններում․ՊԵԿ

Հաջորդը

Կայացել է ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի և միջազգային գործակցության մշտական հանձնաժողովի արտահերթ առցանց նիստը

Առնչվող նյութեր
Դիտել

Կայացել է հարավկովկասյան տարածաշրջանի ԱՄՆ առաքելությունների ղեկավարների համաժողովը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է, որ դեսպաններ Թրեյսին, Դեգնանը և Լիցենբերգերը, ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գործերով փոխտեղակալ…
Դիտել

Արցախում ժամանակավորապես դադարեցվել են պլանային վիրահատությունները

Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհի և գազամատակարարման արգելափակման հետևանքով այս պահի դրությամբ ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության…
Դիտել

Կենցաղային գազի բալոնի բռնկման հետևանքով այրվածքներ ստացած զինծառայողը դուրս է գրվել վերակենդանացման բաժնից. ՊՆ

Օգոստոսի 25-ին մեքենայի թափքում տեղադրված կենցաղային գազի բալոնի բռնկման հետևանքով այրվածքներ ստացած պայմանագրային զինծառայող, սերժանտ Ա. Մ.-ի (վիճակը գնահատվում էր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share