Մատչելի վերելակների գնումը արդեն կայացել է․Հայկ Մարության

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացրել է, որ մատչելի վերելակները մի քանի ամիսների ընթացքում կմատակարարվեն և կտեղադրվեն մայրաքաղաքի շենքերում։

«Սիրելի երևանցիներ,

Այս տարվա վերելակների փոխարինման մեր ծրագիրը ամբողջովին կազմակերպել ենք այնպես, որ նոր վերելակները ծառայեն առաջին հերթին Հայրենիքի պաշտպանության գործում վիրավորում ստացած մեր հերոս եղբայրներին և որոշակիորեն թեթևացնեն նրանց հոգսը:

Դրա համար մեր սոցապ վարչության աշխատակիցները՝ գործընկեր գերատեսչությունների հետ միասին վերլուծել են անհրաժեշտ տվյալները և ընտրել են 54 բարձրահարկ շենքեր, որտեղ ապրում են հենաշարժողական վնասվածքներ ստացած մեր այն տղաները, որոնք ամենից շատ ունեն մատչելի տեղաշարժի կարիքը:

Եվ այդպիսով, մատչելի վերելակների գնումը արդեն կայացել է, մատակարարի հետ պայմանագիրը ստորագրել ենք։ Ըստ պայմանագրի, վերելակները մի քանի ամիսների ընթացքում կմատակարարվեն և կտեղադրվեն։

Ուզում եմ հայտնել նաև, որ վերելակների փոխարինումը պատերազմում վիրավորում ստացած մեր քաղաքացիներին աջակցելու ծրագրերից միայն մեկն է: Ընթացքի մեջ են նաև շենքերի աստիճանահարթակների, մայթերի հարմարեցումը և մատչելիության ապահովումը, ինչպես նաև՝ սոցիալական այլ ծրագրեր»,-Ֆեյբուքում գրել է Հայկ Մարությանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Կանադայի կառավարությանը՝ խաղաղության վերահաստատմանն ուղղված ջանքերի համար․Նիկոլ Փաշինյան

Հաջորդը

Մեկնարկել է զինծառայողների զորացրման գործընթացը

Առնչվող նյութեր
Դիտել

Ֆրանսիայի ԱԳՆ-ն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են Արցախի հարցը

Ամերիկայի միացյալ նահագների պետքարտուղարը Թվիթերում գրել է, որ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։…
Դիտել

Ադրբեջանցիները Ջերմուկից ականներ են տեղափոխել Սարիբաբա․ Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերում գրում է. «Ադրբեջանն օգոստոսին վերահսկողության տակ վերցրեց Սարիբաբա բարձունքը,բայց նոյեմբերին հայտարարեց,որ այնտեղ…
Դիտել

Արցախում օրվա ընթացքում պայթյունների ձայներ են լսվելու․ ԱՀ ՆԳ նախարարություն

Արցախի հանրապետության ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր հանրապետության տարածքից հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share