ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հուսով է, որ Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակը արագ կկարգավորվի, հակառակ պարագոյւմ դրա հետևանքը կարող է լինել այն, որ մարդիկ կարող են խուսափել Հայաստանի տարածքով ապրանքներ ներմուծելուց։
Թունյանը նշել է, որ որևէ մեկը չի կարող հերքել, որ Ադրբեջանի կողմից իրանական բեռնատարների ստուգումը և պետտուրքի գանձումը լուրջ խնդիր է։
«Եկեք սպասենք, տեսնենք, թե իրավիճակը ինչպես է հանգուցալուծվում»,- ասել է Բաբկեն Թունյանը։
Բաբկեն Թունյանի խոսքով որևէ մեկի համար հաճելի չի, որ իր երկրի բեռնատարների համար լրացուցիչ խոչընդոտներ ստեղծվեն։ Հայաստանի տարածքով գալիս են իրանական այն բեռները, որոնք սպառվում են Հայաստանում։ Ե՛վ Հայաստանի համար, և՛ Իրանի համար կարևոր է այդ ճանապարհը։
«Այս պահին ես ավելին չգիտեմ, քան այն, ինչ հրապարկվել է ԱԱԾ-ի կողմից։ Հույս ունեմ, որ իրավիճակը կկարգավորվի, որովհետև անհարմարություն է, որ մեր՝ Իրանի հետ կապող միակ ճանապարհի հետ կապված խնդիրներ կան»,- նշել է Թունյանը։