Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը այցելել է ՊՆ Կենտրոնական հավաքակայան

Ամառային զորակոչի ընթացքը տեղում դիտարկելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանը և Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն հուլիսի 18-ին այցելել են ՊՆ Կենտրոնական հավաքակայան:

Պաշտպանը ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետի և կենտրոնական հավաքակայանի ղեկավար կազմի հետ շրջայց է կատարել հավաքակայանում:

Պաշտպանը հետևել է զորակոչի ընթացքին, ծանոթացել հավաքակայանում զորակոչի կազմակերպման առկա պայմաններին, զորակոչիկների դիմավորման, ընդունման, գրանցման կարգին, ինչպես նաև հետևել է զինվորական ծառայության վայրի վիճակահանության գործընթացին:

Հավաքակայանում շրջայցի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել բժշկական հանձնաժողովի աշխատանքներին ու զորակոչիկների բուժզննումների ընթացքին: Բժիշկների հետ քննարկվել են զորակոչիկների հետազոտության ընթացքի ու մեթոդների հետ կապված հարցեր:

Զորակոչիկների հետ առանձնազրույցում հատուկ ուշադրություն է դարձվել նրանց առողջական վիճակի հետ կապված հարցերին, բարոյահոգեբանական վիճակին, անդրադարձ է կատարվել նրանց հետաքրքրող հարցերին, զորակոչիկներին ներկայացվել է իրենց իրավունքները, ինչպես նաև Պաշտպանին դիմելու կարգը:

Պաշտպանը շնորհավորել է զորակոչիկներին զինված ուժերի շարքերը համալրելու առթիվ, մաղթել խաղաղ ու անվտանգ ծառայություն՝ նշելով, որ իրենց իրավունքների հետ կապված հարցերը լինելու են Պաշտպանի ամենօրյա ուշադրության ու հոգածության ներքո:

Այցի ավարտին առանձին քննարկում է եղել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետի և կենտրոնական հավաքակայանի ղեկավար կազմի հետ, Պաշտպանին են ներկայացվել զորակոչին առնչվող և առաջնային լուծում պահանջող մի շարք կարևոր հարցեր, այդ թվում՝ զորակոչիկների առողջական խնդիրների, կրթության ցենզի, տարկետումների, զինվորական ծառայության գրավչության բարձրացման վերաբերյալ և այլն:

Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատում Պաշտպանության նախարարության և Գլխավոր շտաբի ներկայացուցիչների՝ այցի ընթացքում դրսևորած համագործակցության բարձր մակարդակը, որն, իհարկե, դրական ազդեցություն է ունենում զինծառայողների իրավունքների պաշտպանությունն առավել արդյունավետ կազմակերպելու գործում, տեղեկացնում են ՄԻՊ-ից:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱՄՆ-ն ակտիվ դեր է խաղում Երեւանի եւ Բաքվի հարաբերությունների կարգավորման հարցում. Փրայս

Հաջորդը

Երկիրը լքելու նպատակով ներկայացել են որպես ՀՀԿ անդամ, որոնք իբր թե քաղաքական ճնշումների են ենթարկվել

Առնչվող նյութեր
Դիտել

Ապամոնտաժվել են Օղակաձև զբոսայգում տեղադրված կրպակները

Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների և Կենտրոն վարչական շրջանի ուժերով ապամոնտաժվել են Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում՝ համայնքային սեփականություն հանդիսացող…
Դիտել

Ջեյհուն Բայրամովը մեկնաբանել է Հայաստանի արձագանքը Ադրբեջանի առաջարկներին

Ադրբեջանը ուրվագծեց իր հիմնական սկզբունքները և պատրաստակամություն հայտնեց շարունակել բանակցությունները և աշխատել խաղաղ համաձայնագրի վրա՝ հիմնված այդ հիմնարար…
Դիտել

Գորիսի ընտրությունը մարդ փրկելու քվեարկություն էր․ Ստյոպա Սաֆարյան (տեսանյութ)

ՄԱՀՀԻ ղեկավար Ստյոպա Սաֆարյանի խոսքով ՏԻՄ ընտրությունների արդյունքները բխում են Հայաստանի ժողովրդավարության շահերից։ Ըստ նրա Գորիսի ընտրությունները մարդ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share