Մարդ-արջ առճակատման հիմնախնդիրները Հայաստանում. քննարկում ՇՄ նախարարությունում

Մարդ-արջ առճակատման հիմնախնդիրները Հայաստանում. քննարկում Շրջակա միջավայրի նախարարությունում

Մարդ-վայրի կենդանիներ կոնֆլիկտի համատեքստում այսօր Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում՝ վերջին շրջանում գորշ արջերի առնաձնյակների վարքի ուսումնասիրությունների և բնակիչներին ու նրանց տնտեսություններին սպառնացող վտանգները մեղմելու եղանակների հարցերի շուրջ։

Քննարկմանը մասնակցել են ներկայացուցիչներ շահագրգիռ գերատսչություններից և ոլորտում գործունեություն ծավալող միջազգային կազմակերպություններից։

Ողջունելով գործընկերներին Շրջակա միջավայրի նախարարությունում՝ նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը արձանագրել է, որ թեև բնապահպանական տեսանկյունից գոհացնող արդյունք է կենսաբազմազանության վերականգնումը և կենդանատեսակի քանակի աճը, սակայն այս դեպքում խնդիրը նաև այլ մտահոգիչ կողմեր ունի, որոնք պակաս կարևոր չեն։

«Գորշ արջերի հարձակումների խնդիրը արդեն երկար ժամանակ է գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության համապատասխան մասնագետների ուշադրության կենտրոնում, կատարվում են կենդանիների վարքի ուսումնասիրություններ, տնտեսություններին հասցված վնասի հաշվարկներ, ուսումնասիրվում է նաև խնդրի լուծման միջազգային փորձը։ Այս հարցի շուրջ լուծումը պետք է լինի համալիր և բնապահպանական ու սոցիալական շահերն իրար չստորադասող»,-նշել է նախարարի տեղակալը և խնդրել գործընկերներին առավել ակտիվորեն ներգրավվել գործընթացի մեջ՝ համատեղ ուժերով խնդրին լուծումներ տալու նպատակով։

Շրջակա միջավայրի նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետի տեղակալ Արփինե Փանոյանը գործընկերներին է ներկայացրել վերջին տարիներին գրանցված հարձակումների վերաբերյալ ամփոփ թվային տվյալներ՝ հարձակումների արեալներ, ժամանակահատված, հասցված վնասի չափ։

Արփինե Փանոյանը տեղեկացրել է նաև, որ Շրջակա միջավայրի նախարարությունը մտադիր է ձևավորել «Մարդ-վայրի բնություն կոնֆլիկտ»-ի հիմնահարցերով զբաղվող աշխատանքային խումբ, որում կներգրավվեն խնդրով շահագրգիռ բոլոր անձինք, գերատեսչություններն ու կազմակերպությունները։ Աշխատանքային խմբի գործառույթներից մեկն էլ կլինի մարդ-գորշ արջ հակամարտությանը լուծումներ գտնելը։

Նախարարի տեղակալը հանձնարարել է աշխատանքային խմբի ձևավորման գործընթացը որքան հնարավոր է շուտ մեկնարկել։

Քննարկման մասնակիցների կողմից ներկայացվել են խնդրին լուծումներ տալու իրենց մոտեցումներն ու դիտարկումները։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արգելավայրում արձանագրվել են հայկական մուֆլոններ և բեզոարյան այծեր միասին մեկ վայրում

Հաջորդը

ՀՀ ԶՈՒ ավիացիան 30 տարեկան է

Առնչվող նյութեր
Դիտել

Առաջիկայում ՀՀ-ն կստանա նաև Սպուտնիկ-V-ի նոր խմբաքանակ

Հայաստանում անցած շաբաթ ստացված AstraZeneca ընկերության պատվաստանյութը դեռ մաքսազերծման և բաշխման փուլում է գտնվում: Առաջիկայում ՀՀ-ն կստանա նաև…
Դիտել

Կալանավորվել են Ա․ Միրզոյանի նկատմամբ բռնություն կատարած անձինք (տեսանյութ)

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ կառավարության, Ազգային ժողովի  շենքերում և…
Դիտել

Հայաստանի շահերը պահանջում են, որ ժողովրդավարական մանդատով օժտված Կառավարությունը ձեռնպահ մնա Ռուսաստանի «ղեկավարին» շնորհավորելուց

Հայաստանի Հանրապետության կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ շահերը պահանջում են, որ Հայաստանի ժողովրդի կողմից ժողովրդավարական մանդատով օժտված Կառավարությունը եւ…
Դիտել

Ալեն Սիմոնյանը աշխատանքային եռօրյա այցով Կատարում է

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային եռօրյա այցով Կատարի Պետությունում է: Հունվարի 24-ին ՀՀ ԱԺ նախագահի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share