Մարսելինո Գարսիա Տորալը կարող է գլխավորել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը

Իսպանացի մասնագետ Մարսելինո Գարսիա Տորալը կարող է գլխավորել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը: Այս մասին հայտնում է «Վիվառո Մեդիայի» աղբյուրը։

Ըստ աղբյուրի՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան առաջարկ է կատարել Տորալին: Նա համարվում է Հայաստանի ազգային թիմը գլխավորելու հիմնական թեկնածու, ՀՖՖ-ն այս պահին այլ տարբերակ չի դիտարկում: Մյուս թեկնածուները կդիտարկվեն, եթե 57-ամյա մասնագետի հետ չկարողանան համաձայնության գալ: Նշենք, որ Մարսելինո Գարսիա Տորալը գլխավորել է այնպիսի թիմեր, ինչպիսիք են իսպանական «Սևիլիան», «Վիլյառեալը», «Վալենսիան» և Բիլբաոյի «Աթլետիկը»:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը թափուր է մնացել իսպանացի մասնագետ Խոակին Կապառոսի հեռանալուց հետո:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արագաչափերի ու տեսախցիկների համակարգը վերադարձվում է ոստիկանությանը

Հաջորդը

Կրակոցներ հարսանիքի ժամանակ. 30-ամյա տղամարդը ձերբակալվել է

Առնչվող նյութեր
Դիտել

ՍԱՏՄ տեսուչները ստուգայցեր են կատարել Երևանում եւ մի քանի մարզերում

Դեկտեմբերի 21-ի երեկոյան ՀՀ սննդամթերքի անվտանգությանտեսչական մարմնի տեսուչները կորոնավարակի դեմ ձեռնարկվող միջոցառումների վերահսկողությանն ուղղված ստուգայցեր են կատարել հանրապետության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share