Մեզ անհրաժեշտ է սառնասրտություն, ամուր նյարդեր՝ Հայաստանի շուրջ նոր միջավայր է ձևավորվում. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածում ադրբեջանական մաքսակետեր տեղակայելու հարցին:

«Երեկ Ադրբեջանից ոչ պաշտոնական ծանուցում է ստացվել, որ նոյեմբերի լույս 11-ի կեսգիշերից նրանք պատրաստվում են մաքսային-անձնագրային հսկողություն իրականացնել նաև ՀՀ քաղաքացիների ու բեռների նկատմամբ. ծանուցումը ստացվելուց հետո մենք որոշում ենք կայացրել այդ հատվածով երթևեկող քաղաքացիներին ուղղորդել դեպի Կապան-Աղվանի-Տաթև-Հալիձոր-Շինուհայր Մ2 ավտոճանապարհ ու այստեղով իրականացնել երթևեկություն», – ասաց Փաշինյանը:

Փաշինյանը նշել է, որ այդ ճանապարհով գնացել է Կապան ու կարող է փաստել՝ ստացել են որակյալ ճանապարհ: Ըստ նրա մինչև կեսգիշեր, Կապան-Տաթև հատվածով անցել է շուրջ 100 կցորդիչով բեռնատար

«Ադրբեջանի երեկվա որոշումից հետո իրանական բեռնատարների համար իրադրությունը չի փոխվում այն տարբերությամբ, որ հիմա նրանք կարող են երթևեկել նաև Տաթև-Աղվանի ասֆալտապատ ճանապարհով՝ առանց լրացուցիչ մաքսատուրքի», – ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ադրբեջանական անցակետը չի գտնվում Հայաստանի տարածքում. խոսքը Էյվազլիի հատվածի մասին է:

«Հիմա կարող է այլ հարց ծագել, իսկ հնարավոր չէ՞ր բանակցել, որ այդ ճանապարհին Հայաստանի քաղաքացիների ու բեռների նկատմամբ որևէ սահմանային հսկողություն չիրականացվեր. հնարավոր էր, բայց դրա գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը, ինչն անընդունելի է մեզ համար», – ասաց վարչապետը:

Նա պնդեց՝ երբևէ չեն քննարկել ու չեն քննարկելու որևէ միջանցքային տրամաբանություն:

«Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի ու 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների դրույթներին, մասնավորապես, տարածաշրջանի բոլոր տրանսպորտային ու տնտեսական կոմունիկացիաները ապաշրջափակելու մասով, ավելին, մենք շահագրգռված ենք տարածաշրջանի բոլոր տնտեսական ու տրանսպորտային կոմունիկացիաները ապաշրջափակելու հարցում ու հույս ունենք առաջիկայում հասնել կոնկրետ լուծումների եռակողմ աշխատանքային խմբում համաձայնեցված ու հայտարարված սկզբունքների հիման վրա», – հայտարարեց Փաշինյանը:

Ըստ Նիկոլ Փաշինյանի Հայաստանը նույնպես Գորիս-Կապան ճանապարհին անցման տեղերում կտեղադրի մաքսային-անձնագրային հսկողության կետեր:

«Մեզ անհրաժեշտ է սառնասրտություն, ամուր նյարդեր: Հայաստանի շուրջ նոր միջավայր է ձևավորվում, ու մենք պիտի ամեն ինչ անենք, որ այդ միջավայրը լինի հնարավորինս համապատասխան մեր երկարաժամկետ ռազմավարական շահերին ու մենք գնում ենք այդ ճանապարհով», – ասաց Փաշինյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայ-ադրբեջանական հանդիպում Փարիզում

Հաջորդը

Հայատանը նույնպես համապատասխան քաղաքականություն կիրականացնի. Արմեն Գրիգորյան

Առնչվող նյութեր
Դիտել

25-35 տոկոսով բարձրացել են դիզելային վառելիքի ձեռքբերման գները

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի  մշտական ուշադրության կենտրոնում են գտնվում լայն սպառման, ինչպես նաև բարձր կենտրոնացվածություն ունեցող ապրանքային շուկաները։  Մանրածախ…
Դիտել

Արա Բաբլոյանը նշանակվել է Արցախի պետնախարարի հասարակական հիմունքներով խորհրդական

Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ մանկական վիրաբույժ-ուրոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր Արա Բաբլոյանը…
Դիտել

Սյունիքի մարզի 8 գյուղերում մեկնարկել են սահմանապահ ուղեկալների կառուցման աշխատանքները

Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան սահմանի պահպանության ամրապնդման նպատակով Սյունիքի մարզի 8 գյուղերում մեկնարկել են Հայաստանի սահմանապահ զորքերի սահմանապահ ուղեկալների…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share