«Մեծամոր» հնավայրի տարածքում կատարված պեղումների ընթացքում հայտնաբերվել են բացառիկ գտածոներ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային հուշարձանների և պատմական միջավայրի պահպանություն» ծառայության ՊՈԱԿ-ի արշավախումբը (արշավախմբի ղեկավար՝ դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյան) «Մեծամոր» հնավայրի տարածքում 2022 թ. սեպտեմբերին մեկնարկած պեղաշրջանի ընթացքում հայտնաբերել են բացառիկ գտածոներ:

Հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, նշվում է, որ դամբարանադաշտում պեղումները կենտրոնացել են N 22 դամբարանից հարավ-արևելք տեղակայված N 23 դամբարանում: Ըստ նախարարության՝ այն (2.50 x 2.10 մ) անխաթար վիճակում մեզ հասած դամբարան է՝ ծածկված միջին չափի քարերից կազմված զրահով։ Դրա տակ բացվել է միջին ու մեծ քարերից շարված դամբարանախուցը (2.50 x 2.10 մ)՝ արևելք-արևմուտք կողմնորոշմամբ։ Դամբարանում, փայտե դիապատգարակին կծկված վիճակում, կոնքոսկրերի հատվածում մեկը մյուսի վրա տեղակայված էին երկու անհատներ, որոնցից մեկի վերին կմախքը՝ ձախ, իսկ ստորինը՝ աջ կողքին: Անհատների հետ նույն մակարդակի վրա բացվել են 10 ամբողջական խեցանոթներ, որոնց մի մասը տեղադրված էր դիապատգարակի տակ: Ստորին շերտում բացվել են ևս 8 ամբողջական անոթներ, որոնցից բացառիկ է կապտականաչավուն ջնարակապատ փոքրիկ սրվակը՝ իրանի վերին հատվածում պահպանված 2 միջանցիկ անցքերով: Անհատների պարանոցի և կրծքավանդակի շրջանները զարդարված էին ոսկուց, սարդիոնից, սաթից, անագից պատրաստված տարատեսակ ուլունքահատիկներով (գլանաձև, գնդաձև, ֆիլիգրան, հատիկազարդ, անվաձև), բաժանարարներով, կախազարդերով: Անհատներից մեկի նախաբազկի ոսկրերին առկա էին բրոնզից ապարանջաններ, որովայնի հատվածում՝ անագից ճարմանդներ:

N 2 կմախքի ձեռնաթաթի հատվածում առկա էր անագե բարակ լարից մատանի: Նախնական ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ անհատներն արական և իգական սեռի են: Դամբարանում առկա հնագիտական նյութի նախնական ուսումնասիրությունը թույլ է տալիս դամբարանը թվագրել մ.թ.ա. 2-րդ հազարամյակի վերջին քառորդով։

«Մեծամոր» հնավայրի տարածքում պեղումներն իրականացնում է հայ-լեհական արշավախումբը (լեհական արշավախմբի համաղեկավարը Վարշավայի համալսարանի Հնագիտության ինստիտուտի տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Քշիշտուֆ Յակուբյակ): Հնագիտական աշխատանքներն իրականացվել են երկու տեղամասերում՝ միջնաբերդից արևելք տեղակայված քաղաքային թաղամասում և դամբարանադաշտի հատվածում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Գավառի ոստիկանները վնասազերծել են կրակոցներ արձակած տղամարդուն

Հաջորդը

Վերջին ռազմական գործողություններն ընդգծում են մեր դիվանագիտությունը կրկնապատկելու անհրաժեշտությունը․ ԱՄՆ նախագահ

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանում կկառուցվի 200 մեգավատ հզորությամբ ֆոտովոլտային էլեկտրակայան

Նոյեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված Մասդար ընկերության միջև ստորագրվել է կառավարության աջակցության համաձայնագիր՝ 200…
Դիտել

Տեր-Պետրոսյանը կրկին դիմում է Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին միավորվելու կոչով

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր հրապարակել է այն հայտարարության տեքստը, որը ս.թ. մարտի 25-ին կայացած հանդիպմանն առաջարկել էր ընդունել ՀՀ…
Դիտել

Իհարկե, սահմանները չեն սահմանազատվել եւ սահմանագծվել, բայց պետական սահմանը կա. Նիկոլ Փաշինյան

Պայմանավորվում ենք առաջիկայում կարգավորել սահմանազատման,սահմանագծման ուղղությամբ աշխատանքները, եռակողմ բանակցությունների մեկնարկին ասել է Ռուսաստանի նախագահը: Հայաստանի վարչապետն էլ ընդգծել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share