Մեծ է ձեր պատասխանատվության աստիճանը. Փաշինյանը շնորհավորել է դիվանագետներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Դիվանագետի օրվա առթիվ՝ նշելով, որ դիվանագետներից սպասումները մեծ են։

«Հարգելի դիվանագետներ,շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ։ Այսօրվա  բարդ համաշխարհային միջավայրում ձեր դերն ու առաքելությունը մեր պետության կյանքում առավել մեծ նշանակություն է ստանում։ Մեծ է ձեր պատասխանատվության աստիճանը, մեծ են նաեւ ձեզնից սպասումները։

Չնայած պատերազմի հասցրած հարվածներին՝ մենք պետք է կարողանանք ոտքի կանգնել, հասկանալ նախկինում ունեցած անհաջողությունների պատճառները եւ առաջ շարժվել մեր նպատակներին հասնելու համար: Ձեր աշխատանքի արդյունավետությամբ են մասնավորապես պայմանավորված մեր ապագա նվաճումները միջազգային ասպարեզում:

Վստահ եմ` պատվով կիրականացնեք ձեր առաքելությունն ու ծառայությունը մեր պետության առջեւ»,- նշված է Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձում։

Total
0
Shares
Նախորդը

Ռուսաստանն անարձագանք չի թողնի

Հաջորդը

Ճգնաժամի լուծումը միայն երկխոսության միջոցով

Առնչվող նյութեր
Դիտել

Տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը: Օրակարգի առաջին հարցով անդրադարձ է…
Դիտել

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման առումով տեսանելի առաջընթաց դեռ չկա․ Ռուբինյան

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ամենակարևորը քաղաքական կամքն է։ Եթե քաղաքական կամք կա, ապա հանդիպման վայրը դառնում է զուտ…
Դիտել

Կեսգիշերից ադրբեջանական կողմը մաքսային անցակետ կտեղադրի Կապան-Ճակատեն ավտոճանապարհի հատվածում. ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ սույն թվականի նոյեմբեր 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 00։00-ից, Կապան-Ճակատեն ավտոճանապարհի ադրբեջանական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share