Մեկնարկել են Թալինի Կաթողիկե եկեղեցու ամրակայման և վերականգնման աշխատանքները

Մեկնարկել են ՀՀ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Կաթողիկե եկեղեցու մեծ տաճարի ամրակայման, նորոգման, վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքները՝ բարերարներ Վահե և Վիգեն Բադալյանների նախաձեռնությամբ ու միջոցներով:

Վերականգնողական աշխատանքները՝ որմնանկարների պահպանությանը զուգահեռ, նախատեսվում է ավարտին հասցնել 2024 թվականին։ Եկեղեցու ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների գիտանախագծային փաստաթղթերը բարերարների կողմից 2021 թվականին պատվիրվել և համաձայն սահմանված կարգի՝ ներկայացվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության համաձայնեցմանը։ Նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 2021 թ․ հունիսի 4-ին կայացած 4-րդ նիստում քննարկվել է հուշարձանի էսքիզային նախագիծը (հեղինակ՝ վերականգնող ճարտարապետ Հովհաննես Սանամյան) և արժանացել դրական եզրակացության:

2022 թ․ ՀՀ ԿԳՄՍ նախարարությանն են ներկայացվել արդեն աշխատանքային նախագծերը, որոնք համաձայնեցնելուց հետո լիազոր մարմինը տրամադրել է նաև վերականգնողական աշխատանքների թույլտվությունը։

Վերականգնողական աշխատանքների մեկնարկից առաջ անհրաժեշտ էր նաև ստանալ մասնագետների խորհրդատվությունը Թալինի Կաթողիկե եկեղեցում պահպանված որմնանկարների պահպանության վերաբերյալ։

Այս հարցում, լիազոր մարմնի խորհրդով, բարերարները համագործակցել են թե՛ տեղացի որմնանկարների վերականգնող մասնագետների, թե՛ Ռումինիայից ու Ռուսաստանից հրավիրված մասնագետների հետ, որոնք նախարարության խնդրանքով տեղում ակնադիտական ուսումնասիրություն են կատարել։ Մասնագիտական կարծիքները վերականգնման աշխատանքներում կլինեն կողմնորոշիչ:

Թալինի Կաթողիկե եկեղեցին 7-րդ դարի վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության եզակի հուշարձաններից է, գտնվում է Թալին քաղաքի հյուսիսային մասում:

Համալիրը բաղկացած է Կաթողիկե և բազիլիկ եկեղեցիներից, պալատական կառույցից և գերեզմանոցից: Կաթողիկե եկեղեցին վերագրվում է Կամսարական իշխանական տանը։ Տաճարի մասին պատմական և վիմագրական տեղեկություններ չեն պահպանվել:

Եռանավ, գմբեթավոր, արևմուտքից արևելք ձգված, խաչաձև հատակագծով, եռախորան բազիլիկ կառույցի խորաններն արտաքուստ հնգանիստ են: Ավագ խորանի հյուսիսային և հարավային կողմերում կառուցված են ավանդատներ, որոնց վերին հարկերը ծառայել են որպես գաղտնարաններ:

Աղոթասրահը երկու շարք կամարակալների միջոցով բաժանված է կենտրոնական՝ բարձր ու լայն նավի և երկու կողային թաղածածկ նավերի: Անցումը գմբեթատակ քառակուսուց դեպի թմբուկը իրականացված է չորս առագաստների, իսկ թմբուկից դեպի գմբեթը՝ փոքր տրոմպների (քարե որմածքով բրգաձև, կոնաձև կամ գնդաձև կառուցվածքային տարր, որ հիմնականում ծառայում է գմբեթատակ քառակուսուց գմբեթի շրջանաձև հիմքին անցնելու համար) միջոցով:

Ունի հինգ մուտք՝ մեկը արևմուտքից, երկուական՝ հյուսիսից և հարավից: Կառուցված է սև և կարմիր սրբատաշ տուֆ քարով:

Կաթողիկեն առանձնանում է իր արտաքին հարուստ դեկորատիվ հարդարանքով՝ լուսամուտների քանդակազարդ պսակներով, քիվերով։ Տաճարի ներսում պահպանված որմնանկարչության մնացորդների պատվիրատուն Մովսես Եկեղեցապանն է եղել, ինչի մասին վկայում է եկեղեցու ներսում պահպանված արձանագրությունը:

Կաթողիկեն վնասվել է 1840 թ. և 1931 թ. երկրաշարժերից: Մասնակի նորոգման և ամրակայման աշխատանքներ իրականացվել են 1947 թ., 1970-1975 թթ.:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կայացել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստը

Հաջորդը

Եղանակը հոկտեմբերի վերջին օրերին

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ նախագահը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է Հովակիմ Հովակիմյանի թեկնածությունը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Հովակիմ Հովակիմյանի թեկնածությունը: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ և…
Դիտել

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ նորանշանակ համանախագահ Ֆիլիպ Ռիքերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական  Ֆիլիպ Ռիքերին: …
Դիտել

Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը. Ֆրանսիայի ԱԺ նախագահ

Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը. այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեն։ «Ինչպես գիտեք, և…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share