Մեկնարկել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանը

ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանի ընթացքում քննրակվում է Ղազախստանում ստեղծված իրադրությունը:

Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւը նիստի մեկնարկին ներկայացրել է իրադրությունը երկում:  Ղազախստանի նախագահը հայտարարել է, որ Ղազախստանում տեղի ունեցած անկարգությունները պետական ​​հեղաշրջման փորձ են, որը համակարգվել է մեկ կենտրոնից:

Ղազախստանի ղեկավարը նաեւ հայտնել է, որ Ղազախստանում ավազակային կազմավորումները փորձել են  տիրանալ զենքին ու զինտեխնիկային։ Նա նաև նշել է, որ Ղազախստանում զոհվել է 16 իրավապահ, հստակեցվում է քաղաքացիական զոհերի թիվը։

Բացի այդ, նա հայտարարել է Ղազախստանում անկարգություններին ահաբեկիչների անմիջական մասնակցության մասին, այդ թվում՝ օտարերկրյա զինյալների, Ղազախստանում ահաբեկիչները գործել են առանձնակի դաժանությամբ, երկու զինվոր գլխատվել է։

Տոկաևը նաև ասել է, որ հունվարին Ղազախստանի ճգնաժամը դարձել է ամենամեծը երկրի անկախության պատմության մեջ։ Նրա խոսքով, Ղազախստանում քաղաքական պահանջները լսվել և կատարվել են:

Տոկաևի խոսքով  ՀԱՊԿ բոլոր երկրները հանդես են եկել որպես միասնական ճակատ՝ օգնելու Ղազախստանին, ՀԱՊԿ-ն ցույց է տվել իր արդիականությունն ու արդյունավետությունը։ Ինչպես նշել է Ղազախստանի ղեկավարը, ՀԱՊԿ ուժերի ժամանումը օգնել է Ալմաթին ազատագրել ահաբեկիչներից։ Նա նաև շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ ստեղծված իրավիճակի կարգավորման հարցում ցուցաբերած օգնության համար։

ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում  Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհակալություն հայտեց ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ փաստաթղթերի համաձայնեցման հարցում օպերատիվ աշխատանքի համար:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՌԴ համար անընդունելի են Վաշինգոտնի ներկայացրած պայմանները. ՌԴ ԱԳՆ

Հաջորդը

Բժշկական կենտրոնը դիտարկում է հաստիքացուցակի որոշ փոփոխություններ

Առնչվող նյութեր
Դիտել

Գնել Սանոսյանը հանդիպել է ԱՄԷ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարարի հետ

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած եռօրյա աշխատանքային այցի շրջանակներում այսօր Աբու…
Դիտել

Այս դեպքը չի մոռացվելու, սպասում ենք իշխանության արձագանքին. Սեյրան Օհանյան

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն այսօր անդրադարձել է դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքին։ Ազգային ժողովում Սեյրան…
Դիտել

Շիրակի մարզի ավտոճանապարհներին, Ծիլքար-Ապարան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share