Մեկնարկել է նոր միջուկային էներգաբլոկի կառուցման նախագծին ուղղված գործընթացը

ՀԱԷԿ ՓԲԸ և АО «Русатом Оверсиз» ընկերությունների միջև կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակում մեկնարկել է ՀՀ տարածքում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման նախագծին ուղղված գործընթացը:

ՀԱԷԿ-ից տեղեկացրնում նն, որ ստեղծված համատեղ աշխատանքային խմբի հերթական նիստը կայացել է հունիսի 23-ին` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի գլխավորությամբ:

Ռուսական պատվիրակությունը գլխավորում էր նախագծի ղեկավար, АО «РЭП» ընկերության նախագահի խորհրդական Վիկտոր Կոլեսնիկովը։ Առաջին հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ օրակարգում էր մեծ հզորության ՋՋԷՌ տիպի ռեակտորի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման (ՏՏՀ) կառուցվածքի, ՏՏՀ կատարման տեխնիկական առաջադրանքի և կիրառվելիք նորմատիվ տեխնիկական փաստաթղթերին ու լիցենզավորմանը վերաբերող մոտեցումների քննարկումը:

Քննարկումների ընթացքում դիտարկվել է ՋՋԷՌ տիպի 1000-1300 ՄՎտ հզորությամբ տիպային ստանդարտ էներգաբլոկի տարբերակը, որն անցել է համապատասխան փորձարկումներ:

Քննարկումների և տարաբնույթ հարցուպատասխանների արդյունքում կողմերն ընդգծել են հանդիպման արդյունավետությունը, ինչն արդեն որոշակի ու զգալի քայլ է նախագիծը կյանքի կոչելու պատասխանատու գործընթացում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Տեղի է ունեցել խորհրդակցություն՝ կրթական բարեփոխումների ընթացքի վերաբերյալ

Հաջորդը

Պատգամավոր Արթուր Դավթյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Առնչվող նյութեր
Դիտել

Կայացել է Արարատ Միրզոյանի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանդիպումը (տեսանյութ)

Հունվարի 23-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս…
Դիտել

ՍԴ-ն կքննի առողջապահության նախարարի հրամանը

ՍԴ-ն կքննի առողջապահության նախարարի պարտադիր թեստավորման կամ պավաստման վերաբերյալ հրամանի Սահմանադրության համապատասխանության հարցը։ 2021 թվականի նոյեմբերի 25-ին՝ ժ․…
Դիտել

Հրադադարի էական խախտումներ չեն գրանցվել. Արցախի ՊՆ

Օգոստոսի 10-ի լույս 11-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում, չնայած պահպանվող որոշակի լարվածությանը, հարաբերականորեն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share