Մեկնարկում է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը

Ստրասբուրգում ապրիլի 19-ին մեկնարկում է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը: Այն անցկացվելու է հիբրիդային ձևաչափով: Օրակարգը հրապարակված է ԵԽԽՎ կայքում:

Գարնանային նստաշրջանում, մասնավորապես, նախատեսված են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարության եվրոպական հարցերով պետնախարար Միխայել Ռոթի ելույթները: Նախատեսված են նաև Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլիի, Մոլդովայի Հանրապետության Նախագահ Մայա Սանդուի և կազմակերպության գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի ելույթները:

Ակնկալվում է նաև, որ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը կներկայացնի իր տարեկան տարեկան զեկույցը:
Նստաշրջանը կավարտվի ապրիլի 22-ին:

Հիշեցնենք, որ երեկ՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրել էր, որ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում մի քանի քաղաքական խմբերի նախաձեռնությամբ կքննարկվի նաեւ հայ ռազմագերիների հարցը։


Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պայմանագրային զինծառայության տարիքային շեմը կավելանա

Հաջորդը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 298 նոր դեպք: Մահացել է 17 մարդ

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանը փորձում է քողարկել իր ռազմական գործողությունները կեղծ տեղեկատվության շրջանառմամբ. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի ԱԳ նախարարության հայտարարությունը. «Մայիսի 25-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում Ադրբեջանի զորամիավորումների կողմից արձակված կրակահերթերից մահացու…
Դիտել

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի ԱԳ նախարարի հետ

Նոյեմբերի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի ԱԳ նախարար Յաիր Լապիդի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share