Մեկ տարի առաջ արցախյան ռազմաճակատում հրանոթները լռեցին

Այսօր լրանում է 44-օրյա պատերազմի դադարեցման մասին 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության մեկ տարին: 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները պատերազմը դադարեցնելու մասին հայտարարություն ստորագրեցին:

Ուղիղ մեկ տարի առաջ արցախյան ռազմաճակատում հրանոթները լռեցին։ Իրենց հետ փակելով 44 օրյա դժոխքի դարպասները։ 44 օր շարունակ, անդադար Արցախի հողը ցնցվում էր, ցնցվում էր 44 օր, օրը 24 ժամ պայթող արկերի ձայնից։

44 օրերի ընթացքում մի քանի անգամ տարբեր միջնորդների եւ հիմնականում Ռուսաստանի նախաձեռնությամբ փորձեր արվեցին կանգնեցնել պատազմը, սակայն յուրաքնաչյուր անգամ ադրբեջանական կողմը խախտում էր ցանկացած պայամանավորվածություն։ Բաքուն նույնիսկ խախտում էր հումանիտար հրադադարի պայմանավորվածությունները, այդպիսով թույլ չտալով որպեսզի մարտի դաշտից դուրս բերվեին զոհվածների աճյունները։

Միայն պատերազմի մեկնարկից 44 օր անց՝ Նոյեմբերի 9-ի, լույս 10-ի գիշերը, Հայաստանը, Ադրբեջանը եւ Ռուսաստանը հանդես եկան հայտարարությամբ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը 2020 թվականի նոյեմբերի 10-ի գշերը հայտարարեցին, որ ստորագրում են եռակողմ համաձայնագիր՝ կրակի դադարեցման, Հայաստանի կողմից Ադրբեջանին մի շարք տարածքների հանձնման եւ գերիների փոխանակման մասին։

Հայտարարությունը բաղկացած էր 9 կետից։ Հայտարարվում էր, որ արցախյան հակամարտության գոտում դադարեցվում են բոլոր ռազմական գործողությունները։

Կողմերի զինված ուժերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերի վրա։ Ակնայի (Աղդամի) շրջանը մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 20-ը վերադարձվում է Ադրբեջանին։

Արցախի շփման գծի երկայնքով եւ Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահներ։ Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը ծավալվում է հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի գտնվելու ժամկետը 5 տարի է՝ հերթական 5-ամյա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից ոչ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին։ Հակամարտության կողմերի պայմանավորվածությունների կատարման վերահսկողության արդյունավետության բարձրացման նպատակով տեղակայվում է հրադադարի վերահսկման խաղաղապահ կենտրոն։

Հայաստանը մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառի, իսկ մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 1-ը՝ Բերձորի շրջանները։ Լաչինի միջանցքը (մոտ 5 կմ լայնությամբ), որն ապահովելու է Արցախի կապը Հայաստանի հետ, բայց միաժամանակ շրջանցելու է Շուշիին, մնում է մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ։

Կողմերի համաձայնությամբ առաջիկա երեք տարում կորոշվի Արցախի եւ Հայաստանի միջեւ կապ ապահովող Լաչինի միջանցքով ավտոմոբիլային երթեւեկության նոր երթուղու կառուցման ծրագիրը, որին կհաջորդի այդ երթուղու պահպանման համար ռուսական խաղաղապահ զորակազմի վերաբաշխումը։

Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւբեռների երթեւեկության անվտանգությունը երկու ուղղություններով։ Ներքին տեղահանված անձինք եւ փախստականները վերադառնում են նախկին ԼՂԻՄ տարածք եւ հարակից շրջաններ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության վերահսկողության ներքո։

Իրականացվում է ռազմագերիների եւ պատանդների, ինչպես նաեւ զոհվածների դիակների փոխանակում։ Տարածաշրջանում բացվում են բոլոր տնտեսական եւ տրանսպորտային հաղորդակցությունները։

Պատերազմը կանգնեցնելու համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ստիպված է գնացել այդ քայլին եւ փորձել է փրկել Արցախի մնացած մասն ու հայկական բանակի այն ստորաբաժանումների զինվորների կյանքը, որոնք պատերազմի շարունակության դեպքում ըստ Փաշինյանի կարող էին հայտնվել շրջափակման մեջ։

Հայատարարության ստորագրումից մեկ տարի անց պայմանավորվածությունների որոշ կետեր ադրբեջանական կողմը մինչեւ այսօր չի կատարել։ Ադրբեջանը դեռ չի վերադարձրել հայռազմագերիներին, բացի այդ բավական հաճախ խախտում է կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը եւ շարունակում է տարբեր սադրանքների դիմել։

44 օրյա պատերազմի ավարտից հետո Հայաստանը կորցրեց Արցախի ոչ միայն հարակից շրջանները, այլեւ Հադրութը եւ բերդաքաղաք Շուշին։

44 օր տեւած պատերազմի դադարեցման մասին եռակողմ հայտարարությունը այդպես էլ չտվեց գլխավոր հարցի պատասխանը՝ Արցախի հարցը փակվա՞ծ է, թե՞ ոչ։ Ադրբեջանը հայտարարության ստորագրումից հետո հայտարարում է, որ Արցախի հարց այլեւս գոյություն չունի, մինչդեռ հայկական կողմի համար հարցը շարունակում է բաց է մնալ, քանի դեռ լուծված չէ Արցախի կարգավիճակի եւ արցախահայության անվտանգության խնդիրները։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱՀ Հին Թաղեր գյուղում մարտական հերթապահություն իրականացրած գումարտակի հրամանատարը կալանավորվել է

Հաջորդը

Կատարվել է հոգեհանգստյան կարգ 44-օրյա պատերազմում զոհված քաջորդիների համար

Առնչվող նյութեր
Դիտել

Արմեն Գրիգորյանը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշմամբ Արմեն Գրիգորյանն ազատվել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։ Վարչապետի պաշտոնակատրի…
Դիտել

Կատարվեց հոգեհանգստյան կարգ հրդեհից զոհված զինծառայողների համար

Հունվարի 22-ին՝ հընթացս Սուրբ և Անմահ Պատարագի, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ…
Դիտել

30 տարի առաջ Հայաստանն ու ԱՄՆ դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին

30 տարի առաջ՝ 1992թ․ հունվարի 7-ին, Հայաստանը և Ամերիկայի Միացյալ Նահանգները պաշտոնապես դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին, որից երկու շաբաթ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share