«Մեյմանդար» գյուղմթերքի շուկայում կատարված սպանության դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի շրջանակներում ձերբակալվել է մեկ անձ 

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով նախաձեռնված  քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են վարութային և ապացուցողական գործողություններ՝ «Մեյմանդար» կոչվող գյուղմթերքի շուկայում կատարված մեկ անձի սպանության, ինչպես նաև մեկ այլ անձի մարմնական վնասվածք պատճառելու  դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Դեպքի առթիվ ահազանգը  ստացվել է 2023 թվականի հունվարի 15-ին՝ ժամը 19:05-ին, որով տեղեկացվել է, որ Արմավիրի մարզի Գայի գյուղի վարչական տարածքում գտնվող հիշյալ գյուղմթերքի շուկայում սպանություն է կատարվել:

Նույն  օրը՝ ժամը 20:20-ին, «Վաղարշապատ»  բժշկական կենտրոնից  ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում բուժօգնության է ընդունվել 28-ամյա տղամարդ:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել են վարույթի համար նշանակություն ունեցող իրեր և առարկաներ, հարցաքննվել են բազմաթիվ անձինք: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

Քննչական և օպերատիվ-հետախուզական ակտիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հիշյալ գյուղմթերքի շուկայում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Ջրառատ գյուղի 56-ամյա բնակիչը  դանակով հարվածել և կյանքից ապօրինի զրկել է 49-ամյա տղամարդու, ինչպես նաև նույն միջադեպի ընթացքում դանակահարել է բժշկական կենտրոն տեղափոխված անձին, որից հետո դիմել է փախուստի:

Կատարված անհետաձգելի գործողությունների արդյունքում Ջրառատ գյուղի 56-ամյա բնակիչը ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կորյունի փողոցում մեքենան բախվել է ծառին ու այրվել

Հաջորդը

Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով առնվազն 3400 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը

Առնչվող նյութեր
Դիտել

Ես պահանջում եմ, որպեսզի Ադրբեջանը ժամ առաջ վերականգնի գազի մատակարարումը. ՔՊ պատգամավոր

Ցանկանում եմ հրավիրել մեր միջազգային գործընկերների ուշադրությունն այն փաստի վրա, որ օրեր շարունակ Արցախում գազի մատակարարումը իբր տեխնիկական…
Դիտել

«Հարավային Կովկասում ԵՄ-ի ակտիվությունը որոշվում է աշխարհաքաղաքական ամբիցիաներով». Զախարովա

«Մոսկվան շարունակում է առարկայական աշխատանքներ տանել՝ եռակողմ աշխատանքային խմբի միջոցով Բաքվի և Երևանի հետ Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների…
Դիտել

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանը շարունակում է վարել «ինչ ուզում եմ, տվեք, այլապես կվերցնեմ պատերազմով» քաղաքականությունը. Փաշինյան

ՀՀ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է փետրվարի 13-ին հայ-ադրբեջանական սահմանի ռազմական միջադեպին, որի հետևանքով զոհվել է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share