Մենենդեսի կոչը Բայդենի վարչակազմին

Միացյալ նահանգների Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը պահանջում է նախագահ Բայդենի վարչակազմից միանալ Կոնգրեսին և ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև աշխատել Ադրբեջանի կառավարության կողմից ապօրինի պահվող հայ գերիներին ազատելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:

Մենենդեսը սկսել է դիմել Սենատի գործընկերներին, որպեսզի միանան իրեն ՝ համատեղ նամակ ուղարկելու նախագահ Բայդենին, որով կոչ կարվի ապրիլի 24-ի հայտարարության մեջ պատշաճ կերպով բնութագրել Հայոց ցեղասպանությունը: Սենատորը նաև շարունակում է կոչ անել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ԱՄՆ-ն ավելի ակտիվ լինի, ներառյալ Ադրբեջանում անօրինական պահվող ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց ազատ արձակելու ուղղությամբ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Իլոն Մասկը 27 մլրդ դոլարով աղքատացել է

Հաջորդը

Ցուրտ է լինելու

Առնչվող նյութեր
Դիտել

ՊԵԿ. հոկտեմբերի 1-ից կգործարկվի «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգը

Համակարգի ամբողջական կիրարկմամբ թույլատվական փաստաթղթերի տրամադրման գործընթացը կիրականացվի առցանց Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2021թ. հոկտեմբերի 1-ից…
Դիտել

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի վրա կրակած 17-ամյա պատանին հայտնաբերվել է

Մայիսի 3-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Բաբաջանյան փողոցի կրթահամալիրի պատուհանին կրակոցի հետքեր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share