Մենք, իհարկե, խաղաղության պայմանագրի բանակցությունների մեկնարկով շահագրգռված ենք․ Նիկոլ Փաշինյան

Իհարկե, խաղաղության պայմանագիրը մեր կարևոր նպատակներից մեկն է։ Այս մասին նշել է Նիկոլ Փաշինյանը՝ առցացն ասուլիսի ժամանակ անդրադառնալով հարցին, թե արդյոք հնարավո՞ր է այսօր Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքում։

«Ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ մենք, իհարկե, խաղաղության պայմանագրի կնքման և խաղաղության պայմանագրի բանակցությունների մեկնարկով շահագրգռված ենք։ Եվ վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն էլ բանակցային մի օրակարգ էին առաջարկել, որոնց կետերից մեկը հենց համապարփակ և խաղաղ կարգավորման խնդիրն էր։ Եվ մենք դրանով, այո, շահագրգռված ենք և չենք հրաժարվել ու չենք հրաժարվելու այդ թեմայով խոսել։ Իհարկե, եթե մենք հռչակել ենք, որ խաղաղ զարգացման դարաշրջան ենք ուզում բացել մեր երկրի և տարածաշրջանի համար, անտրամաբանական կլինի ասել՝ գիտեք ինչ, մենք խաղաղ դարաշրջան ենք ուզում բացել, բայց չենք ուզում լսել խաղաղության պայմանագրի մասին։ Իհարկե, խաղաղության պայմանագիրը մեր կարևոր նպատակներից մեկն է, համապարփակ լուծումը համապարփակ խաղաղության պայմանագիրը»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով մեծ հաշվով այս գործընթացը հենց խաղաղության պայմանագրի հնարավոր դրույթների մասին է։

«Եվ էլի ուզում եմ ընդգծել։ Երևի նաև մի փոքր քարոզչական քաոսի պատճառով անընդհատ փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե մենք դեմարկացիայի և դելիմիտացիայի հետ կապված դեմ ենք, չենք ուզում։ Ոչ, չկա նման բան։ Ես դեռ 2021 թվականի մայիսին հայտարարել եմ, որ ես պատրաստ եմ այդ փաստաթուղթն ստորագրել։ Տպավորություն է ստեղծվում, թե մենք խաղաղության համաձայնագրին և Լեռնային Ղարաբաղի խնդրի համապարփակ կարգավորմանը դեմ ենք։ Իհարկե, դեմ չենք, իհարկե, կողմ ենք։

Կոմունիկացների բացման մասին ես դեռ անցյալ տարվա նոյեմբերից հայտարարել եմ, որ մենք ուզում ենք կոմունիկացիների բացում։ Եվ մենք այս բոլոր ուղղություններով գնալու ենք առաջ։ Պարզ է, որ այս բանակցությունների ժամանակ Ադրբեջանը փորձելու է այնպես անել, որ իր շահերն առավել արտահայտված լինեն։ Հայաստանը փորձելու է այնպես անել, որ իր շահերն արտահայտված լինեն։ Բայց, իհարկե, եթե մեզ հաջողվի ձևակերպել խաղաղության այնպիսի մոդել, որը ձեռնտու կլինի և Հայաստանին, և Ադրբեջանին, այդ պարագայում գուցե բանակցային սեղանն ավելի պակաս հակամարտության ու հակադրության դաշտ լինի և ավելի շատ դիմացինի տեսակետը հասկանալու և այդ տեսակետներից ինչ-որ ընդունելի դրույթներ դուրս բերելու ու սխեմաներ ձևավորելու հնարավորություն լինի։ Սոչիում և Բրյուսելում այդպիսի նախադրյալներ կային, բայց Սոչիից հետո տեղի ունեցան իրադարձություններ, որոնք լրջորեն կասկածի տակ դրեցին այդ խոսակցությունը։ Բրյուսելից հետո դեռևս բարեբախտաբար այդպիսի իրադարձություններ տեղի չեն ունեցել։ Դա նշանակում է, որ մենք կարող ենք առաջ շարժվել»,- նշել է ՀՀ վարչապետը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մենք չենք ուզում կոնֆլիկտի նոր օջախ ստեղծել․ Նիկոլ Փաշինյան

Հաջորդը

Սա ոչ լեգիտիմ մեղադրանք է․Փաշինյանը հողերը հանձնելու մեղադրանքի մասին

Առնչվող նյութեր
Դիտել

Հուլիսի 11-13-ը ջերմաստիճանը կհասնի +39… +41 աստիճանի

Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում հուլիսի 8-13-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա համեմատ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share