Մենք նախաձեռնում ենք «Ապրելու Արցախ» հիմնադրամի ստեղծումը. Մանե Թանդիլյան

Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ նախաձեռնում են ստեղծել «Ապրելու Արցախ» հիմնադրամ։

«Արցախյան պատերազմից հետո Արցախի նկատմամբ հոգածությունը և այն հզորացնելու հանձնառությունը պետք է դառնա համայն հայության կարևորագույն առաքելություններից մեկը՝ Արցախը նորովի ապրեցնելու համար:

Պատերազմի ողբերգական հետևանքները, մարդկային կորուստները անվերականգնելի են, սակայն մենք պարտավոր ենք ապրեցնել Արցախը նաև հանուն իրենց կյանքը զոհած հայորդիների հիշատակի:

Արցախի և արցախցու մասին խոսում են բոլորը, երբեմն գալիս Արցախ՝ նկարվելու, մինչդեռ անցյալի ու ներկայի հավերժ բանավեճի մեջ, մենք կորցնում ենք ապագան՝ այն նորից վերածելով ներկայի ու անցյալի միջև կործանիչ առճակատման շրջապտույտի:

Առանց ապրող Արցախի, ապրող արցախցու, քաղաքական տեքստերը չունեն որևէ արժեք: Ընդ որում, Արցախն ապրեցնելու համար պետք է նվիրում, ոչ թե պաշտոն կամ կարգավիճակ:

Արցախի նկատմամբ մեր հոգածությունը բազմաթիվ նվիրյալ հայրենասերների հետ փորձել ենք իրականացնել սկսած պատերազմից անմիջապես հետո՝ կարևորելով անհատական ջանքը՝ որպես համատեղ նպատակի՝ Արցախն արագ վերակենդանացնելու և ապրեցնելու հաջողության գրավական:

Արցախն այսօր ապրում է, ապրում է՝ ի հեճուկս շատերի: Արցախցին ապրում է` իր երեխայի որակյալ կրթության սպասումով, ավելի լավ աշխատանքի ձգտումով, ավելի ուժեղ Արցախ ունենալու երազանքով:

Մենք այդ նպատակների ու երազանքների կողքին ենք՝ անկախ մեր ներկայի ու ապագայի կարգավիճակների:

Մենք նախաձեռնում ենք «Ապրելու Արցախ» հիմնադրամի ստեղծումը, որի նպատակը բացառապես լինելու է Արցախում տնտեսական զարգացման, կրթական, առողջապահական, սոցիալական ծրագրերի արդյունավետ իրականացումը՝ հանուն Ապրելու Արցախի:

Մենք հավատում ենք, որ բազմաթիվ նվիրյալներ կմիանան մեր նախաձեռությանը՝ Արցախը դարձնելով իրենց ապրելու մի փոքր, բայց կարևոր մասը:

Նախաձեռնության մասին առավել մանրամասն կտեղեկացնենք առաջիկայում»,-գրել է Մանե Թանդիլյան

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ֆրանսիայի ԱԳՆ-ն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են Արցախի հարցը

Հաջորդը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 67 նոր դեպք

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանցիները Արցախի ԱԺ էջով բնակչության դեմ ուղղված սպառնալիքներ են տարածվել

Մարտի 11-ի երեկոյան Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ֆեյսբուքյան էջը ենթարկվել է թշնամու հաքերային հարձակման։ Այս մասին հաղորդագրություն է…
Դիտել

Ադրբեջանական իշխանությունները գործում են միջազգային կանոնների հանցավոր խախտումներով. ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանական իշխանությունները պատասխանատվություն են կրում այսօր՝ դեկտեմբերի 10-ին ՀՀ 1 զինծառայողի սպանելու՝ կյանքից զրկելու և մի քանի զինծառայողների…
Դիտել

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հույս ունենք առաջիկա ամիսներին ստորագրել խաղաղության պայմանագիրը․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Փարիզի խաղաղության 6-րդ համաժողով»-ի շրջանակում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ մասնակցել է «Համագործակցությունը մրցակցության պայմաններում,…
Դիտել

ԱՄՆ պետքարտուղարն Ալիևին կոչ է արել անհապաղ բացել Լաչինի միջանցքը

ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր հեռախոսազրույց է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ կոչ անելով անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share