Մենք ոչ կարգավիճակի շուրջ ենք բանակցում, և այդպիսի հավակնություն էլ չունենք, ոչ էլ այլ բանի. Արարատ Միրզոյան (տեսանյութ)

ՀՀ-ն ինչպես նախկինում, այժմ էլ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և մենք համարժեք լսել ենք ադրբեջանական կողմից, որ իրենք էլ ճանաչում են Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Այս մասին այսօր Ազգային ժողովում հանձնաժողովների համատեղ նիստում ասաց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

«Միակ բանը, որ փորձում ենք ապահովել Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում, դա այն է, որ մենք համարում ենք, որ այդ կարգավորումը երկարատև, կայուն, ամբողջական չի կարող լինել: Եթե այդ կարգավորման շրջանակներում չի ստեղծվում մի հարթակ, մի երկխոսության մեխանիզմ, որտեղ ԼՂ-ն և պաշտոնական Բաքուն կարող են երկխոսել, քննարկել բոլոր այն հարցերի շուրջ, որոնք հետաքրքրում են և կարևոր են ԼՂ-ի ժողովրդի համար: Մենք ոչ կարգավիճակի շուրջ ենք բանակցում, և այդպիսի հավակնություն էլ չունենք, ոչ էլ այլ բանի»,- ասաց նա:

Արարատ Միրզոյանը նշեց, որ որպեսզի խաղաղությունը կայուն լինի, պետք է առկա խնդիրները հասցեագրվեն: «ՀՀ-ն մշտապես իր անկախության հիմնադրումից հետո ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,- ասաց նա:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Օձեր են հայտնաբերվել մի շարք քաղաքներում

Հաջորդը

Արտաշատի ավագանու ՀՅԴ-ական անդամը հանրահավաքի մասնակցելու համար գումար է տվել քաղաքացիներին

Առնչվող նյութեր
Դիտել

Երասխ են այցելել ՀՀ-ում հավատարմագրված միջազգային դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները

Գործարանի տարածքում հրաձգության հետևանքներն առկա են, երկու վիրավորներն էլ առաջին բուժօգնություն ստանալուց անմիջապես հետո տեղափոխվել են բժշկական կենտրոն՝…
Դիտել

ԱՄՆ փոխպետքարտուղարի պաշտոնակատար Ռիքերը կայցելի Հարավային Կովկաս

Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղարի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը հունիսի 6-13-ը կայցելի Թբիլիսի (Վրաստան), Բաքու (Ադրբեջան) և Երևան (Հայաստան)՝…
Դիտել

Երևանի նախկին քաղաքապետ Ե․ Զախարյանի և 2 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

Երևանի նախկին քաղաքապետ Ե․ Զախարյանի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով գույքը վատնելու դեպքով՝ վերջինիս եվ 2…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share