Մենք պայքարել ենք ձեր հողատու լինելու դեմ, բայց դուք պատերազմի օրերին էլ ձեր հողատու էաությամբ շարունակել եք ձեր գործունեությունը․ Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Սերժ Սարգսյանի հայտարարութուններին։

Նիկոլ Փաշինյանի խոսքով Սերժ Սարգսյանն ասել է նախկինում, որ այլևս հույս չպետք է ունենալ, որ Ադրբեջանը պատերազմի միջոցով չի փորձի լուծել Ղարաբաղի հարցը։

«Ես ինձանից ոչինչ չեմ ասում, Սերժ Սարգսյանը 2016 թվականի նոյեմբերի 17-ի հարցազրույցում  ասում  է հետևյալը, որ իրենք պատրաստ էին 7 շրջանները հանձնել Ադրբեջանին, բայց Ադրբեջանն ասում էր՝ ոչ, ավելին պետք է տաք։ Հիմա էլ մեզ ասում են՝ դուք հրահրեցիք պատերազմը, ձեր նոր կետից սկսեցիք։ Բա ո՞ւմ կետից պետք է սկսեինք, պետք է ասեինք՝ լավ, Սերժ Սարգսյանը 7 շրջանը և Ղարաբաղի կեսը տալիս է, դե մենք էլ էն մյուս կեսն ենք տալիս, որպեսզի պատերազմ չլինի։ Եվ էլի եմ ասում՝ էս պատմությունը 1998 թվին է սկսվել, երբ Ղարաբաղը դուրս է շպրտվել բանակցային գործընթացից, և Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը կողմ է քվերակել Եվրոպայում անվտանգության խարտիային, որտեղ հստակ նշվել է, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը պետք է ամրապնդի երկրների տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը՝ գոյություն ունեցող պետությունների կազմում։ Դե եկեք պարզենք՝ ով է դավաճանը, ով է կապիտուլյանտը, դե եկեք պարզենք՝ ով է հողատուն։

Ես ասում եմ՝ դուք եք, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան։ Դավաճան եք, կապիտուլյանտ եք, հողատու եք։ Մենք պայքարել ենք ձեր դավաճանության դեմ, բայց դուք պատերազմի օրերին էլ ձեր դավաճանությունը շարունակել եք։ Մենք պայքարել ենք ձեր հողատու լինելու դեմ, բայց դուք պատերազմի օրերին էլ ձեր հողատու էաությամբ շարունակել եք ձեր գործունեությունը։ Մենք պայքարել ենք ձեր գրած կապիտուլյացիայի դեմ, բայց դուք ամեն ինչ արել եք հանուն կապիտուլյացիայի։ Մենակ էն, որ ձեր վարչապետի թեկնածուն ասում էր՝ զանգում էինք գեներալներին, ասում էինք՝ ձեր թշնամին այդտեղ չի, այստեղ ա․․․ Այստեղ Ադրբեջանն ուներ թշնամի և դուք ունեիք թշնամի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Տեր-Պետրոսյանը կրկին դիմում է Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին միավորվելու կոչով

Հաջորդը

Ավազակապետական հեղափոխությունը չի ստացվի. Նիկոլ Փաշինյան

Առնչվող նյութեր
Դիտել

Եռակողմ հանդիպման մասին ՀՀ կառավարությունը հաղորդագրություն է տարածել

ՀՀ կառավարության մամուլի ծառայության հաղորդագրությունը՝ եռակողմ հանդիպման վերաբերյալ․ «Քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի,…
Դիտել

Ահաբեկչություն ՌԴ Բելգորոդի զորավարժարանում. կան զոհեր և վիրավորներ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հոկտեմբերի 15-ի երեկոյան հայտնել է Բելգորոդի շրջանի զորավարժարանում ահաբեկչության մասին։ Այնտեղ պատրաստություն են անցել կամավորներ,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share